
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու կյանք, իսկ մյուսին ջուրը քշել տարել է։
Հարևանությամբ գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ են լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։ Ոստիկանները կարողանում են այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չի հաջողվում, քանի որ վարարած գետը քշում տանում է։
Օպերատիվորեն ժամանում են Երևանի շտապ բուժօգնության Շենգավիթ վարչական շրջանի 6-րդ ենթակայանի բժիշկների թիվ 63 բրիգադը՝ բժիշկ Վլադիմիր Աբգարյանի գլխավորությամբ, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում ոստիկանների կողմից ջրից դուրս բերված կնոջը, ով ոտքերի և մարմնի տարբեր հատվածներում վնասվածնքեր ուներ։ Այսժմ որոնողափրկարարական աշխատանքները իրականցվում են 3 ուղղություններով։
Թե ինչ հանգամանքներում են քաղաքացիները հայտն վել ջրում, առայժմ պարզ չէ։