Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռքը․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ օրաթերթը» գրում է․  «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում դատավորների շրջանում ընդվզում է առաջացել նախկինների՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի գործերով։ Բանն այն է, որ դատավորները չեն կարողանում որոշումներ կայացնել, հատկապես՝ ՍԴ վերջին որոշումից հետո։

Հիշեցնենք․ օրեր առաջ ՍԴ-ն հաստատել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին» օրենքը՝ հստակեցնելով կիրառման սահմանները, ՍԴ-ն եզրահանգել է, որ օրենքի իմաստով՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելու պահից հետո, այսինքն, դատախազության արատավոր պրակտիկան, երբ ետ էին գնում 90-ականներ եւ մինչեւ նախկին պաշտոնյայի ծննդյան տարեդարձ ու անդրադառնում ամուսնական նվերներին, ենթակա չի լինելու ուսումնասիրության։

Այժմ դատավորները, կրակն ընկած, իրար մեջ քննարկում են՝ ինչ են անելու հարյուրավոր այդ գործերը, մի կողմից՝ օրենքն է, մյուս կողմից՝ դատախազությունը՝ իշխանության պատվերով։ Նշենք, որ նախկինների ապօրինի գույքով նախկինում զբաղվել է արդարադատության այժմյան նախարար Սրբուհի Գալյանը, երբ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր։»։

 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն