Բաքվում պահվող հայերի հարցն ՀՀ իշխանության համար խոստումների և ստախոսությունների տիրույթում է

article-image

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Մի տեղ լրահոսում հանդիպեցի, որ Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է։

Իրականում մենք շատ քիչ բան գիտենք ադրբեջանական բանտերում գտնվող անձանց ու նրանց իրական վիճակի մասին:

Բաքվում ընթացող կեղծ դատավարությամբ որոշ մարդկանց կադրերով, տեսանյութերում տեսնում ենք, սակայն այնտեղ գտնվող հայերի իրական թիվն ու նրանց հետ կապված նվազագույն տեղեկությունները չունենք:

Ադրբեջանը հաստատում է միայն 23 հայի ներկայությունը, սակայն 2020 թվականի պատերազմի ժամանակ, դրանից հետո սոցիալական ցանցի տարբեր տիրույթներում ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տասնյակներով մարդիկ են ֆիքսվել:

Նույնիսկ հաստատված հայերի կյանքն ու առողջությունն է խիստ կասկածի տակ, դեռ չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր ունեն անհետ կորածի կարգավիճակ, տարբեր կադրերով, խոսակցություններով ֆիքսվել են Ադրբեջանի վերահսկողության տակ հատվածներում:

Ադրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը` իրավունքների վերականգնման և պաշտպանության առումով:

Երկրորդ ու ամենակարևոր խնդիրը` նրանց հայրենադարձման հարցն է, որն այս իշխանության համար զուտ խոստումների և ստախոսությունների տիրույթում է»։

 

Աղբյուր՝ AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն