Արամ Ա Վեհափառը աղոթք է բարձրացրել առ Աստված, որ հոգեպես ու ֆիզիկապես զորացնի նորընտիր Հռոմի պապին

article-image

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը շնորհավորել է Հռոմի Պապ Լեւոն XIV-ին․

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ջերմորեն շնորհավորեց Հռոմի պապին՝ մաղթելով, որ իր ընտրությամբ նոր ու փայլուն էջ կբացվի կաթոլիկ եկեղեցու ժամանակակից պատմության մեջ։

Անդրադառնալով ներկայիս աշխարհը դիմագրավող տագնապներին ու մարտահրավերներին եւ եկեղեցու վրա դրանց հետեւանքներին, Հայրապետը շեշտեց եկեղեցու առաքելության ու ավետարանչության նոր շեշտ տալու հրամայականը եւ այս համատեքստում նորընտիր Պապի կարեւոր դերը՝ իր ունեցած տարիների փորձառության լույսի ներքո։

Իր նամակի ավարտին, Արամ Ա. Կաթողիկոս աղոթք բարձրացրեց առ Աստված, որ հոգեպես ու ֆիզիկապես զորացնի նորընտիր Հռոմի պապին՝ վերջինիս ստանձնած ծանր ու պատասխանատու նոր առաքելության մեջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն