«ՎԵՏՕ»-ն ցանկանում է իրազեկել ԵԱՏՄ և Իրանի պետությունների ղեկավարներին «ԲՀՀ-Հայաստան»-ի վտանգների մասին (տեսանյութ)

article-image

Առավոտյան Մատենադարանի դիմաց մեկնարկել է «ՎԵՏՕ» նախաձեռնության ակցիան ընդդեմ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության։ Ակցիայի նպատակը Հայաստանում ԲՀՀ-ի գործունեության արգելումն է  և ԲՀՀ հայաստանյան գրասենյակի փակումը։

«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ելույթից հետո կոչ արեց ակցիայի մասնակիցներին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԵԱՏՄ անդամ և հրավիրյալ պետությունների ղեակավարներին։ «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները նշում են, որ ցանկանում են իրազեկել ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի նախագահներին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի վտանգների մասին։ Սակայն Մատենադարանի հարակից տարածքում ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, ուստի՝ «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներին չհաջողվեց շարունակել երթը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն