5 միլիարդ դոլար հինգ շրջանների համար. “Независимая Газета”-ի անդրադարձը

article-image

Ռուսական հեղինակավոր “Независимая Газета” պարբերականում օրեր առաջ հրապարակվեց “В орбите чужих геополитических интересов: США пытаются превратить Армению в свой плацдарм” գլխագրով հոդված, որը հետաքրքիր և ինքնատիպ վերլուծություն է ներկայացնում Հայաստանում և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

Հոդվածի հեղինակները (որոնցից մեկը, ինչպես նշվում է, հայ քաղաքագետ Սուրեն Իոնիսյանն է) նշում են, որ Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանին իշխանության փոխանցումից մեկուկես տարի անց Հայաստանը ոչ թե ժողովրդավարացավ, այլ վերածվեց ավտորիտար պետության, որտեղ գլխավորը ոչ թե Հայաստանի Սահմանադրությունը և օրենքներն են, այլ արևմտյան կողմնորոշման հասարակական կազմակերպությունների կանոնները: Հոդվածում խոսվում է «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության, Հայաստանում գործող տարբեր կառույցների մասին, որոնք երկրում ունեն բավական մեծ թվով հետևորդներ:

Հրապարակման մեջ առանձին նշվում են պաշտոնատար այն անձինք, որոնք եղել են այս կամ այն հասարակական կազմակերպության անդամ, որոնցից են` ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Կառավարության անդամների մեծամասնությունը, Խորհրդարանի պատգամավորների մի մասը և այլն:

«Արտաքին և ներքին քաղաքականության ոլորտներում իր քայլերի անկանխատեսելիության պատճառով Փաշինյանը դարձել է Հայաստանի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը». գրում են հոդվածագիրները: Նրանք նշում են, որ Փաշինյանի առաջադրանքներից մեկը հանդիսանում է Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանին Արցախում իշխանության բերելը և արցախի 5 շրջանները Ադրբեջանին հանձնելը (սա համարվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Զոն Բոլթոնի ծրագիրը): 2019թ. ամռանը Վաշինգտոնում հանդիպման ժամանակ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը համաձայնվել էր ստանալ 5 միլիարդ դոլար հինգ շրջանների համար:

Հետաքրքիր է, թե  ինչու և ինչ շարժառիթներով է ռուսական հեղինակավոր հասարակական- քաղաքական պարբերականներից մեկում հայտնվում այս հոդվածը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի նախօրեին, երբ հայկական մամուլում խոսակցություններ են գնում հայ-ռուսական լարված հարաբերությունների, հայկական երկաթուղու շահագործման շուրջ տարաձայնությունների և գազի գնի սպասվող բարձրացման ֆոնին, և որքանով են հավաստի այս փաստերը, ցույց կտա ժամանակը և Նիկոլ Փաշինյանի անկանխատեսելիությունը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն