Անուղղելի կողմնակալություն. «Ազատություն» ռադիոկայանը «չի նկատել» «ՎԵՏՕ» շարժման հավաքը

article-image

Երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն,  Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորնբեյ Ժեենբեկովը, ինչպես նաև ԵԱՏՄ դիտորդ հանդիսացող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը և որպես հրավիրյալ պետություն` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին:

Խորհրդի աշխատանքները տեղի էին ունենում ՀՀ նախագահի նստավայրում` Բաղրամյան 26 հասցեում:

Խորհրդի անցկացմանը զուգահեռ` բողոքի ցույց էր ընթանում Բաղրամյանի 26-ի առաջ: Ցույցի մասնակիցները պահանջում էին, որ «Ռուսաստանում դադարեցվեն ճնշումները»: Ազատություն ռադիոկայանի ներկայացրած ռեպորտաժում լրագրողը հարցազրույց է վերցնում «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Նինա Կարապետյանցից, որն էլ եղել է ցույցի կազմակերպիչներից մեկը: Ռեպորտաժում Կարապետյացի խոսքերը զուգակցվում են Ռուսաստանում ոստիկանների և հատուկ ջոկատայինների գործողությունների տեսահոլովակներով: Արդեն օրվա երկրորդ կեսին տեղի ունեցել էր նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կազմակերպած հավաքը` ի աջակցություն ԵԱՏՄ-ի:

Երեկ «ՎԵՏՕ» նախաձեռնությունը շտապ հավաք էր իրականացնում Մատենադարանի դիմաց ընդդեմ Սորոսի հիմնադրամի։ Հավաքի ընթացքում շարժման ղեկավար նարեկ Մալյանը կոչ արեց հավաքի մասնակիցներին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26, սակայն ոստիկանությունը, որը ուժեղացված հսկողություն էր իրականացնում Մատենադարանի տարածքում, թույլ չտվեց երթը:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հրավիրած հավաքը ավելի մարդաշատ էր` ի համեմատություն նախագահական նստավայրի դիմաց ցույցի: Սակայն «ՎԵՏՕ» շարժման հավաքը որևէ ձևով չի լուսաբանվել «Ազատություն» ռադիոկայանի կողմից, ինչը վերջինիս համար նոր գործելաոճ չէ:

Արդեն շտապ հավաքից հետո «ՎԵՏՕ» շարժման անդամներից Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Բաղրամյան 26-ի դիմաց անցկացված ցույցի հատվածներ, պարզաբանում է պահանջել, թե ինչպես է տվյալ ցույցի կազմակերպիչներին հաջողվել ցույց անել, այն դեպքում, երբ դա իրենց թույլ չի տրվել:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն