Դագաղներով ու սև լենտերով իշխանության եկածը ՄԱԿ-ի դիմաց «դագաղ դնելը» խայտառակություն է համարում․ հիշողության թարմացում Վահագն Թևոսյանի համար

article-image

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ «դատապարտել էր» ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով տուն-տեղ կորցրած ու Հայաստան գաղթած արցախցիների բողոքի ակցիայի համար ընտրված մեթոդը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց դագաղ դնելը՝ այն «խայտառակություն» որակելով:

«ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դագաղ դնելը խայտառակություն է։

Հրեա ժողովրդին Իսրայելի ղեկավարությունից չտարանջատելը խայտառակություն է:

Վիեննայի դեպքերի վրա չարախանդալը խայտառակություն է:

Մարդ լինել դադարելը խայտառակություն է», - գրել է իմքայլական պատգամավորը։
 


 

Թևոսյանի գրառումն ու դրանում առկա որակումները բուռն քննարկումների տեղիք են տվել։ Շատերը «թարմացրել» են պատգամավորի հիշողությունն ու նշել, որ 2018թ. հայտնի իրադարձությունների ընթացքում «քաղաքացիական անհնազանդության» քողի ներքո մի շարք ակտիվիստներ, որոնց մի մասն, ի դեպ, այսօր պաշտոնյաներ են, «դագաղներով» և «սև լենտերով» կազմակերպում էին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների թաղումները։ Ինչպես նկատել են ոմանք, եթե «հեղափոխականների» այս ակցիաները նույնիսկ եթե Թևոսյանի սրտով չեն եղել, այնուամենայնիվ, նա այն ժամանակ չի էլ դատապարտել դա, ոչ էլ հրաժարվել է այդ ակցիաների արդյունքում  ձեռքբերված իշխանությունից իր բաժինը վերցնել։

Թևոսյանը, միջազգային հանրության հանցավոր լռությանը որակումներ չտալով, թիրախավորել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով իրենց տները թողած, կորցրած ու իրենց հարազատներից հեռու գտնվող արցախցիներին, որոնք, զրկված լինելով իրենց` բազմաթիվ հիմնարար իրավունքներից՝ կրթության, արժանապատիվ ապրելու և այլն, ցույց են տվել, որ մարդու իրավունքների մասին աղաղակող կառույցները անտեսում են Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունները։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ քաղաքացիները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց կառույցի «հուղարկավորությունն» էին կազմակերպել․ նրանք խունկ էին վառել, «Հայ հասարակության անունից ՄԱԿ-ի հիշատակին» գրվածքով ծաղկեպսակ տարել։  Ի տարբերություն 2018 թվականին տեղի ունեցած նմանատիպ ակցիաների, որոնք ատելության դրսևորումներ էին մարդկանց որոշակի խմբի նկատմամբ՝ պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով` այս ակցիան կազմակերպվել էր որպես բողոքի նշան միջազգային հանրության լռության դեմ։

2018թ. «դագաղային» ակցիաների տեսանյութը ստորև՝

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն