Երեխայից հրաժարվածը հոգում է բոլորիս համար

article-image

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` մեկ ամիս առաջ Հակոբ Ավագյանը նշանակվեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար: Մինչ այդ, Հակոբ Ավագյանը շուրջ յոթ ամիս զբաղեցրել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը, որտեղից ազատվել էր 2019-ի փետրվարին։ Ազատման պատճառները հայտնի չէին, իսկ ահա իշխանական էլիտա վերադառնալու հարցում, որոշ տվյալներով, Հակոբ Ավագյանին օգնել են ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ ունեցած հարաբերությունները։

Այդուհանդերձ հատկանշականը ոչ թե Հակոբ Ավագյանի ազատում-նշանակումներն են, այլ այս գործչի կերպարը։ Պարզվում է՝ հեղափոխության ջատագովները միանգամայն այլ պատկերացումներ ունեն ընտանիքի, ընտանեկան արժեքների և սոցիալական պատասխանատվության մասին։ Հակոբ Ավագյանի պարագայում խնդրահարույց էր այն փաստը, որ նա իր պաշտոնական կենսագրության մեջ չի մատնանշում, թե քանի երեխա ունի։

Սրան կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե դատական տեղեկատվական Datalex համակարգից չտեղեկանայինք, որ 2018թ. նոյեմբերի 23-ին Հակոբ Ավագյանի դեմ քաղաքացի Ս. Բ. կողմից ներկայացվել է քաղաքացիական հայցադիմում` երեխայի սերման փաստը հաստատելու պահանջով։

Հաշվի առնելով այս իրողությունը՝ Antifake.am-ը դիմել էր Հակոբ Ավագյանին հարցմամբ և խնդրել էր պարզաբանել՝ արդյոք նա հանդիսանո՞ւմ է քաղաքացի Ս. Բ.-ի երեխայի կենսաբանական ծնողը, և եթե այո, ապա՝ արդյոք հրաժարվում է փաստը ճանաչել և ստանձնել ծնողական իրավունքներ, և արդյոք արտաամուսնական երեխայի առկայությունն է պատճառը, որ պաշտոնական կենսագրության մեջ բացակայում են տվյալները երեխաների մասին։

Հակոբ Ավագյանն արձագանքել էր մեր հարցմանը և փաստացի հրաժարվել պարզաբանումներ տալուց՝ հղում կատարելով անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությանը։ Իհարկե, այս հանգամանքին պետք է հարգանքով վերաբերել, բայց ստիպված ենք հայտնել, որ հույս ունեինք, որ մեր հարցմանը կստանայինք ներկայացված կասկածները հերքող պարզաբանումներ, մինչդեռ ստացվում է, որ կասկածները հիմնավոր են ու, ի դեմս Հակոբ Ավագյանի, մենք գործ ունենք մի մարդու հետ, ով հրաժարվում է սեփական ծնողական պարտականություններից։ Առանձին անձի դեպքում սա որևէ հարց չի առաջացնի, բացի տվյալ անձի բարոյական նկարագիրը բնութագրելուց, բայց պետական պաշտոնյայի, այն էլ` բարձարաստիճան պաշտոնյայի պարագայում չի կարելի չհարցնել՝ ինպե՞ս է պատրաստվում պաշտոնյան ստանձնել բոլորիս առողջության ու աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցը, եթե հրաժարվում է սեփական երեխայի սոցիալական իրավունքները բավարարելուց։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն