«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն «#Ոչ_Բռնությանը, #Ոչ_Ստամբուլին» իրազեկման ակցիա է իրականացրել (Նկարներ)

article-image

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 16:15-ից «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ մի շարք անդամներ և համակիրներ Երևանի տարբեր հատվածներում իրականացրել են իրազեկման ակցիաներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ՝ «#Ոչ_Բռնությանը, #Ոչ_Ստամբուլին» խորագրով։

Ակցիայի մասնակիցները իրազեկող թռուցիկներ են բաժանել անցորդներին և ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները։

«#Ոչ_Բռնությանը, #Ոչ_Ստամբուլին» ակցիան ընթացել է հետևյալ ուղղություններով.

  • Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա,
  • Ֆրանսիական հրապարակ-Սայաթ-Նովա փողոց-Խանջյան փողոց-Վերնիսաժ,
  • Կասկադ-Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոց։

Նկարներն ամբողջությամբ՝ այստեղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն