Նիկոլ Փաշինյանի ընտանիքի լրատվամիջոցը «ադրբեջանամետ» վերնագրերի առաջատարն է (Փաստեր)

article-image

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, հարձակում էին գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա։

Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նման «ակցիայի» պատճառը, ըստ նրանց,  Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Նշված անձինք մեղադրում էին լրատվամիջոցին և Անժելա Թովմասյանին «ադրբեջանամետ» լինելու մեջ՝ վերը նշված հոդվածի վերնագրի ընտրության համար։ Նրանք իրենց գործողություններն իրականացնում էին ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։

Մեծ աղմուկ հանած իրադարձության կապակցությամբ քննադատություններ և զարմանալիորեն նաև պաշտպանող գնահատականներ տեղ գտան սոցիալական ցանցերում։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ և նրանց աջակիցները հանդես եկան Hayeli.am-ի քննադատությամբ և իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերություններ ունեցող «ակցիա» իրականացրած անձանց պաշտպանությամբ։

AntiFake.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ է «թաքնված» Hayeli.am-ի հրապարակած և հարձակման առարկա դարձած հոդվածի վերնագրի տակ, սակայն պետք է խոստովանենք, որ դրանում «ադրբեջանամետ» որևէ նախադասություն առկա չէ։

Սակայն եթե լրատվականների «հայամետ» կամ «ադրբեջանամետ» լինելը չափվում է միայն «վերնագրերի» ընտրությամբ, ապա կարելի է այս համատեքստում քննարկման առարկա դարձնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (armtimes.com) լրատվականի հրապարակումների վերնագրերը և համեմատության մեջ դնել hayeli.am-ի հրապարակման վերնագրի հետ ու գնահատական տալ։

Այսպես, ներկայացնում ենք «Հայկական ժամանակ»-ի տարբեր՝ մեծամասամբ նախկին իշխանությունների ժամանակների հրապարակումների վերնագրեր, որոնք վերաբերվում են Հայաստան-Ադրբեջան-Արցախ թեմաներին։

  • ««Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի». Ալիեւ»

https://armtimes.com/hy/article/120980

  • «Ալիևի վարկանիշը ռուսաստանցիների շրջանում ավելի բարձր է, քան Սերժ Սարգսյանինը»

https://armtimes.com/hy/article/76021

  • «Գտիր 3 տարբերություն. Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը՝ տոտալիտարիզմի ճանապարհին. Խմբագրական»

https://armtimes.com/hy/article/130951

  • «Ի՞նչն է Բաքվին զայրացրել. Սարգսյանն անհամբեր սպասում է Ալիեւի հետ հաջորդ հանդիպմանը»

https://armtimes.com/hy/article/123518

  • «Բաքուն իմ սրտի քաղաքն է․ հայուհին ծաղիկներ է խոնարհել Հեյդար Ալիեւի շիրիմին (տեսանյութ)»

https://armtimes.com/hy/article/132775

  • «Հույս ունենք չեք կրկնի նախորդ ղեկավարության սխալները. պաշտոնական Բաքվի պատասխանը»

https://armtimes.com/hy/article/137188

  • «Ո՞վ է «անպատասխանատուն»՝ Սարգսյա՞նը, թե՞ Ալիեւը. առայժմ բառերի պատերազմ»

https://armtimes.com/hy/article/123041

  • «Ղարաբաղը մեր մի մասնիկն է, մեր պատմական հողերին 2-րդ հայկական պետություն չի լինելու. Ալիեւ»

https://armtimes.com/hy/article/125113

  • «Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար»

https://armtimes.com/hy/article/152494

  • «Ադրբեջանը հիմա էլ ցանկանում է «վերադարձնել» Երեւանը, Ալիեւի խոսքերով՝ իրենց պատմական հողը»

https://armtimes.com/hy/article/130960

  • «Դուռ ենք բացում թուրքական տարրի առաջ. Հայաստանում «գրոհում» են Ալիեւի վրա»

https://armtimes.com/hy/article/130968

  • «Հայաստանի արտգործնախարարի ելույթը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն. Հիքմեթ Հաջիեւ»

https://armtimes.com/hy/article/130140

  • «Ադրբեջանի Գյանջա քաղաքը հռչակվել է ԱՊՀ 2017 թվականի մշակութային մայրաքաղաք»

https://armtimes.com/hy/article/107945

  • «Հայկական կողմը ցանկանում էր հրաժարվել Մոսկվայի հանդիպումից. հայացք Բաքվից»

https://armtimes.com/hy/article/110833

  • «Գերմանական կայարանը սպառնացել է պայթեցնել ոչ թե ադրբեջանցի, այլ Բաքվի հայ. Ադրբեջանի ՆԳՆ»

https://armtimes.com/hy/article/125354

  • «Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ին կոչ է արել Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել»

https://armtimes.com/hy/article/133357

  • «ԱՄՆ-ում Երեւանը գրավելու Ալիեւի ցանկությունը ի գիտություն են ընդունել՝ խոստումներ չեն տվել»

https://armtimes.com/hy/article/133117

  • «Վրացական երազանքը». «Սերժիկ Սարգսյանը եւ Հեյդար Ալիեւը մնացին իրենց գեղական կառքին կառչած, որքան էլ ամպագոռգոռ խոսքեր շռայլեն իրենք եւ իրենց կողմնակիցները` նրանց կարծեցյալ «հզորության» մասին»:

https://armtimes.com/hy/article/36675

Նիկոլ Փաշինյանի, ապա նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Հայկական ժամանակ»-ի Հայաստան-Ադրբեջան-Արցախ թեմաներով հրապարակումների վերնագրերը կարդալով տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք կամ Ադրբեջանի իշխանությունների «պաշտոնաթերթի», կամ էլ իրադարձություններն ի վնաս Հայաստանի արդեն նախկին իշխանությունների և հօգուտ Ադրբեջանի իշխանությունների լուսաբանող լրատվականի հետ։

Ուստի՝ վարչապետի շահերի պաշտպանության համար լրատվամիջոցին «ադրբեջանամետության» մեջ մեղադրելուց և հարձակում գործելուց առաջ լավ կլիներ, որ ոտնձգության հեղինակներն ուսումնասիրեին վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հրապարակումները, ապա որոշեին, թե որ լրատվականը «ադրբեջանամետ» վերնագրերի «շքերթում» կլիներ առաջատարը։ 

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն