Ովքեր են «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում գործած անձինք. կեղծ վարորդական իրավունքի համար դատապարտվածն ու մյուսները

article-image

Հոկտեմբերի 5-ին մի խումբ անձինք հարձակում էին  գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նման «ակցիայի» պատճառը, ըստ նրանց,  Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Այդ անձանց խոսքով նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Համացանցում շատ հրապարակումներ եղան վերոնշյալ անձանց վերաբերյալ. ովքեր են նրանք, ինչ շարժառիթներ ունեն այդ արարքի կատարման համար:

Այսպես, այդ անձինք են Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը:

Այս երիտասարդների ֆեյսբուքյան էջերը և նրանց գործունեության նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը կարող է փաստել, որ նրանք բոլորն էլ ներկայիս իշխանությունների անվերապահ աջակիցներն են:

Խմբի անդամներից ամենահայտնին Հայկ Ստեփանյանն է: Երևանից է, ապրում է Երևանում:  Ստեփանյանը, ի համեմատություն մյուսների, բավական ակտիվ է սոցիալական ցանցերում. «քննադատական» գրառումներ է կատարում, ուղիղ եթերներ անում, ընդգծված «հակաքոչարյանական» է, դեմ է Մանվել Գրիգորյանի կալանքի փոփոխմանը, աջուձախ քննադատում ու «անարգանքի սյունին է գամում» ներկայիս իշխանությունների քննադատներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ջատագովն է.

Ստեփանյանի գրառումների տակ կարելի է տեսնել Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջում մեկնաբանություններ կատարող ֆեյք օգտատերերին, օրինակ՝

Եվս մի քանի անհասկանալի գրառում.

Ստեփանյանը դեռևս 2016թ. տանկի վրա նստած պաշտպանում էր «Սասնա Ծռերին»:

Հայկ Ստեփանյանը նաև բլոգեր է, ում տեսանյութերը հրապարկվում են «ArmTube TV» յութուբյան ալիքում, որը անորակ բովանդակությամբ վիդեոհոլովակներ է թողարկում Հայկ Ստեփանյանի ձայնով՝ առաջ տանելով իշխանական քարոզչական թեզերը: Նման անորակ ու ցածր մակարդակի բառապաշարով բովանդակություն թողարկողը խոսում է այլ լրատվամիջոցների կողմից հրապարակվող նյութերի անընդունելիության մասին:

Նշենք, որ օրենքից և օրինականությունից խոսող 30-ամյա Հայկ Ստեփանյանը քրեական գործով է անցել և դատապարտվել: Այդ մասին տեղեկանում ենք Datalex.am դատական տեղեկատվական համակարգում զետեղված 2014թ. քրեական գործից, ըստ որի՝ «Հայկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող ՀՀ դեսպանատան մոտ գործով ինքնությունը չպարզված ոմն Արթուրից ձեռք է բերել UG 018521 համարի վարորդական իրավունքի կեղծ վկայական, որը իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայով երթևեկելիս ՃԵԿ-ի կանոնների խախտում թույլ տալուց հետո որպես ավտոմեքենան վարելու իրավունք վերապահող փաստաթուղթ օգտագործելու միջոցով ներկայացրել է ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական դասակի տեսուչներին»:

Դատարանը Հայկ Ստեփանյանին մեղավոր է ճանաչել «ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել տուգանքի՝ 200.000 ՀՀ դրամի չափով»:

Մասնացիներից 27-ամյա Դավիթ Հովհաննիսյանի անձնական էջում նշված է, որ ապրում է Արմավիր քաղաքում, ամուսնացած է, ունի երեխաներ:

Դեռևս նախորդ տարի համացանցում ոչ այդքան կոռեկտ բովանդակությամբ հրապարակումներ անող և տարածող ակտիվ «հեղափոխական» Դավիթը կիսվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով: 

Լուսանկարներ ունի ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի և հայտնի «ակտիվիստ» Ջիվան Աբրահամյանի հետ, իր աջակցությունն է հայտնել Դավիթ Սանասարյանին:

Դավիթ Հարությունյանը նաև մասնակցել է Մանվել Գրիգորյանի դեմ կազմակերպված ցույցերին:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվորեն աջակցել է «Իմ քայլը» դաշինքին:

Խմբի հաջորդ անդամը՝ 29-ամյա Սարգիս Մանուկյանը, ապրում է Էջմիածնում, ամուսնացած է, բազմաթիվ տառասխալներով շնորհավորում է Էջմիածնի տոնը:

Մասնակցել է «հեղափոխությանը», լուսանկարներ ունի հայտնի իշխանականների հետ:

Սարգիս Մանուկյանը ևս Մանվել Գրիգորյանի դեմ հրապարակումներ ունի, կիսվում է Ջիվան Աբրահամյանի ուղիղ եթերներով, հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակիցներից:

Սելֆիների սիրահար Մանուկյանը նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ աջակցում է «Իմ քայլը» դաշինքին:

Մանուկյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մասնակցում էր «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Արմեն Պետրոսյանի քարոզարշավին:

Մանուկյանը նաև մասնակցել է 2018թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքի շրջափակմանը:

Խմբից հաջորդը՝ 30-ամյա Արտակ Մարգարյանը, ևս Ջիվան Աբրահամյանի մտերիմն է, Էջմիածնից է, ապրում է Երևանում:

Արտակ Մարգարյանը, ինչպես և խմբի մյուս անդամները, չեն զղջում իրենց արածի համար, որի մասին Մարգարյանը մասնավորապես գրում է.

Ինչպես նաև՝

Արտակ Մարգարյանը  դեռևս 2016թ. հուլիսին աջակցել է ցույցերի, որոնք կազմակերպվել են ի աջակցություն «Սասնա Ծռեր» ահաբեկչական խմբավորման:

Ինչպես և կարելի է սպասել, Մարգարյանը մասնակցել է «հեղափոխությանը»:

Մարգարյանը լուսանկարներ ունի իշխանական պաշտոնյաների և ակտիվիստների հետ, ներգրավված է եղել Հայկ Մարությանի քարոզարշավում, մասնակցել է Մանվել Գրիգորյանի դեմ արշավին, 2018թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքի շրջափակմանը:

Ուսումնասիրելով «Հայելի» ակումբի վրա հարձակում գործած անձանց գործունեությունը՝ կարող ենք փաստել նրանց կապն ու նվիրվածությունը իշխող քաղաքական ուժին և նրա արբանյակներին, ավելին,  իրենց կատարած «հերոսությունից» հետո էլ նրանք չեն զղջում իրենց քայլի համար և շարունակում են վիրավորանքներ տեղալ լրատվամիջոցի հասցեին՝ «հայելի.az» և այլ որակումներ տալով՝ արդարացնելով արարքը իրենց ազատ խոսքի իրավունքի իրացումով: Նրանք շարունակում են նման գրառումներ կատարել, որոնցից են՝

Նմանատիպ գրառումները նրանց էջերում բազմաթիվ են։ Նշենք, որ այս դեպքի առնչությամբ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը վերաբերվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելուն։

Հետաքրքիր է, որ քրեական գործի հարուցումից հետո էլ վերը նշված անձինք շարունակում են իրենց հակաօրինական գործունեությունը` ուղղված Hayeli.am-ի դեմ։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն