Դավիթ Պետրոսյանը ստում է. հրապարակված տեսանյութն առկա է քրեական գործի նյութերում (Փաստեր)

article-image

Երեկ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակվեց, որը վերաբերվում էր մարտի 4-ին շարժման ղեկավար Նարեկ Մալյանի վրա տեղի ունեցած հարձակմանը։

Տեսանյութից, մասնավորապես, ակնհայտ է դառնում, որ Նարեկ Մալյանի վրա տեղի ունեցած հարձակումը՝ իր տան շքամուտքի մոտ և առևանգման փորձը Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից, եղել է մանրակրկիտ պլանավորված գործողություն։

Տեսանյութում ակնհայտ երևում է, որ այդ գործողությունները նկարահանելու համար «դեպքի վայրում» են եղել 2 անձինք, որոնք իրենց տեսախցիկներով տեսանկարահանել են Մալյանի վրա հարձակման և առևանգման կադրերը։

Տեսանյութի հրապարակումից որոշ ժամանակ անց «Ռեստարտ» նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ հրապարակված տեսանյութին։

Դավիթ Պետրոսյանը նշեց, որ տեսանյութում առկա 2 անձինք, որոնք տեսանկարահանել են գործողությունները, և որոնք, Մալյանի խոսքով, «սորոսի մարդիկ» են, որևէ առնչություն չունեն իրենց հետ։ Պետրոսյանը նշեց, որ այդ մարդիկ եղել են Մալյանի հետ։ Պետրոսյանը տեսանյութում հարցադրումներ արեց, մասնավորապես, ինչու՞ են այդ մարդիկ հենց այդ ժամանակ հայտնվել այդտեղ, ինչպես է ստացվել, որ այդ մարդկանցից մեկն ունեցել է տեսանկարահանող սարք, ինչու էին այդ մարդիկ իրենց սպասում։ Դավիթ Պետրոսյանը նաև նշեց, որ ինքը մինչև գործողությունները սկսելը նկատել է նրանց և նրանք, Պետրոսյանի խոսքերով, «շատ հետաքրքիր հայացքով իր վրա ժպտացել են»։

Պետրոսյանը նշեց նաև, որ սպասում է, թե երբ են իրավապահ մարմինները հրավիրելու այդ անձանց որպես վկա և հարցաքննելու, այսինքն՝ ի՞նչ էին անում այդ մարդիկ այդտեղ։

Դավիթ Պետրոսյանն իր խոսքի երկրորդ հատվածում նշեց, որ այն տեսանյութը, որը հրապարակվել է, քրեական գործի նյութերում չկա։ Դավիթ Պետրոսյանը զարմանքով նշեց, թե այդ ինչպես է ստացվել, որ տեսանյութը հայտնվել է Նարեկ Մալյանի մոտ։

Դավիթը նշեց նաև, որ գործողություններից հետո իրենք ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և ինքնակամ հանձնել են իրենց մոտ առկա տեսանյութը։

AntiFake.am-ը փորձեց Դավիթ Պետրոսյանից պարզաբանումներ ստանալ իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման մեջ բարձրաձայնած հարցերի կապակցությամբ, սակայն վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հրաժարվում է մեկնաբանություն տալ մեր լրատվականին։

Մենք կապ հաստատեցինք նաև Նարեկ Մալյանի հետ Դավիթ Պետրոսյանի բարձրաձայնած հարցերի կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար։

Դավիթ Պետրոսյանի այն «մեղադրանքին», թե հարձակման տեսանյութը, որը հրապարակվել է համացանցում, քրեական գործի նյութերում առկա չէ, Նարեկ Մալյանն արձագանքեց, որ Դավիթ Պետրոսյանը ստում է։ Մալյանը նշեց, որ թիվ 13201419 քրեական գործի (հարձակման առնչությամբ հարուցված գործի) 51-96-րդ էջերում կա արձանագրություն զննելու մասին։ Այդ էջերում ոչ միայն կա տեսանյութը, այլ այն նաև զննության է ենթարկվել քննիչի կողմից։ Այսպիսով կարելի է փաստել, որ Դավիթ Պետրոսյանը ստում է։

Մեր տրամադրության տակ է հայտնվել քրեական գործի նյութերի ցուցակից մի հատված, որտեղ 8-րդ կետով կարդում ենք «Արձանագրություն զննելու մասին»՝ 51-96-րդ էջերում։

Մենք տեղեկություն ունենք նաև, որ հարձկման կադրերը ֆիքսած տեսանյութերը, որոնք մեկ տեսանյութով հրապարկվել էր «ՎԵՏՕ» շարժման էջում, ոստիկանությունը ստացել է Բիբլոս բանկի և «Գուդ Վին» բուքմեյքերական գրասենյակի տեսախցիկներից։

Այսպիսով՝ հստակ կարող ենք արձանագրել, որ Դավիթ Պետրոսյանը ստում է՝ նշելով, թե տեսանյութը առկա չէ քրեական գործի նյութերում։

Տեսանկարահանող երկու անձանց հետ կապված՝ Նարեկ Մալյանը կրկին նշեց, որ Պետրոսյանը ստում է, և որ այդ անձինք կապ ունեն հարձակվողների հետ։ Մալյանը հավելեց, որ հարձակվողներն իրենց մոտ առկա տեսանյութը հրաժարվել են տրամադրել ոստիականությանը։ Խոսքը այն տեսանյութի մասին է, որտեղ երևում են տեսանկարահանող անձանց դեմքերը։

Մալյանը հավելեց, որ Դավիթ Պետրոսյանը ստում է նաև այն մասով, որ իրենք ինքնակամ են ներկայացել ոստիկանություն, քանի որ նրանց բոլորին, այդ թվում՝ Մալյանին բերման են ենթարկել ոստիկանություն։

Ըստ Մալյանի՝ Դավիթ Պետրոսյանի ստելու հիմնական պատճառը նրա վախեցած լինելն է և այն, որ սուտը ուղեկցում է բոլոր սորոսականներին։

Թեման անարձագանք չթողեցին նաև Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «իրավապաշտպանները»: Մասնավորապես, կիսելով Դավիթ Պետրոսյանի տեսանյութը՝ Արթուր Սաքունցը նշել էր. «Օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն չի իրականացվել», իսկ Դանիել Իոաննիսյանը նշել էր. «Դավիթ Պետրոսյանը լրջագույն խնդիր է բացահայտում։ Այս փաստերի մի փոքր տոկոսն անգամ բավարար են, որ իրավապահների վեթինգ արվի։ Իսկ Դավիթը, ասեմ, երբեք չի ստում»։

Հետաքրքիր է, որ փաստերի ստուգման մասնագիտացված հարթակ ունեցող Դանիել Իոաննիսյանը Պետրոսյանի ներկայացրած ստերը ներկայացնում է որպես բացարձակ ճշմարտություն և այդ ստերի հիման վրա տալիս գնահատականներ։ Կարող ենք ենթադրել, որ նույն տրամաբանությամբ է առաջանորդվում նաև Իոաննիսյանի կողմից ղեկավարվող փաստերի ստուգման հարթակը։

Սա վկայում է այն մասին, որ թե՛ «իրավապաշտպանները», թե՛ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացող այլ հարթակներն առաջնորդվում են երկակի ստանդարտների, կողմնակալության սկզբունքներով, երբ հարցը վերաբերվում է «սորոսականներին»։ Իզուր չէ, որ այդ կազմակերպությունները հանրային ընկալումներում ստացել են «կեղծ քաղհասարակություն» բնորոշումը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն