Էդմոն Մարուքյանը ստորագրու՞մ է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ծրագրի տակ

article-image

Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ցանկանում է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, որի ընթացքում պետք է քննարկվեր ռազմական դրությունը դադարեցնելու և երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր, սակայն խորհրդարանական մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ հրաժարվում են միանալ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը, ինչի հետևանքով չի ապահովվում արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ թվով ձայներ։

Երեկվանից, երբ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ավելի քան 40-օրյա պատերազմից հետո համաձայնվել է թշնամուն հանձնել Հայաստանի դարպասը համարվող Արցախը, երկրում սկսել են զանգվածային բողոքի ակցիաներ, երբեմն՝ բռնության հասնող գործողությունների տեսքով։ Մարդիկ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և Ղարաբաղյան պատերազմի դադարեցման վերաբերյալ խայտառակ համաձայնագրի չեղարկումը։ Եվ այս պայմաններում խորհրդարանական երրորդ ուժի ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով պետք է շահագրգռված լիներ, որպեզի խորհրդարանը հրատապ կերպով նիստ հրավիրեր և քննարկեր երկրում ստեղված իրավիճակը, հրաժարվում է միանալ ու խոչընդոտներ է ստեղծում։

Տեղեկությունները ճշտելու և պարզաբանումներ ստանալու համար փորձեինք կապ հաստատել Էդմոն Մարուքյանի հետ, ով մեր զանգերն անպատասխան թողեց։

Կապվեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենց խմբակցությունը արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ է հանդես եկել՝ ռազմական դրությունը դադարեցնելու օրակարգով. «Այս պահին արտահերթ նիստ հրավիրել հնարավոր չէ, քանի որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չունի արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ թվով պատգամավորական ստորագրություններ», - նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ հույս ունի, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրենց գործընկերները կմիանան նախաձեռնությանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանից էլ, ով անձամբ է բանակցում Էդմոն Մարուքյանի ու ԼՀԿ-ական պատգամավորների հետ այս գործընթացում նրանց համաձայնությունը ստանալու համար, հետաքրքրվեցինք՝ ինչու՞ չեն միանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, ո՞րն է Էդմոն Մարուքյանի հիմնավորումը։ Աբովյանը պատասխանեց՝ «Դեռևս «Լուսավոր Հայաստանը» չի միանում»՝ չհայտնելով այլ մանրամասներ։

Այս լարված իրավիճակում, երբ կարծես խորհրդարանը պետք է առանց վարանելու, անհապաղ հավաքվի ու հրատապ կարգով հարցեր քննարկի, Էդմոն Մարուքյանը, չմիանալով խորհրդարանական մյուս ուժի նախաձեռնած գործընթացին, կրկին «երրորդ ճանապարհ է» փնտրում՝ անուղղակի ստորագրելով Նիկոլ Փաշինյանի՝ հող հանձնելու խայտառակ համաձայնագրի տակ ու դառնում այս ամենում նրա հանցակիցը։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն