Համախոհներով ստեղծել ենք «Իմ Հայաստան» կուսակցությունը. Նարեկ Սամսոնյան

article-image

Մենք համախոհներով ստեղծել ենք կուսակցություն՝ «Իմ Հայաստան», որը գրանցման փուլում է։ Այս մասին նոյեմբերի 11-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։

«Երկար ժամանակ խոսել ենք սրա մասին, պարզապես պատերազմը եղավ, ցավոք սրտի, ու չհասցրինք դրա մասին կարգին խոսել։ Բոլոր լրատվամիջոցներին խոստացել էի, որ մամուլի ասուլիս կլինի՝ չեղավ։ Ասեմ՝ մենք համախոհներով ստեղծել ենք կուսակցություն, որի անունը «Իմ Հայաստան» է։ Կուսակցությունը գրանցման փուլում է։ «Իմ Հայաստան» կուսակցությունը այլևս բաց է բոլորի անդամագրման համար», - հայտնեց Սամսոնյանը՝ նշելով, որ կուսակցությունն ունի ազգային-ժողովրդավարական գաղափարախոսություն։

«Բոլոր ընկերներին, որոնք հարցնում էին՝ «երբ ենք անում, ինչ ենք անում», սիրով հրավիրում եմ անդամագրվելու», - նշեց Սամսոնյանը՝ հավելելով, որ վերջնականապես որոշում է կայացրել զբաղվել քաղաքական գործունեությամբ, քանի որ կարծում է, որ շատ անելիքներ ունի այդ ոլորտում։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն