Կարդում եմ մեկնաբանությունները ու հավատս չի գալիս. Լենա Նազարյանը՝ ֆեյսբուքյան օգտատերերի՝ հրաժարականի պահանջներին և Արցախը հանձնելու մասին մեղադրանքներին ի պատասխան

article-image

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ.

«Վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։ Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։ Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման արդյունքում պատճառված վնասը։ Մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, որի անելիքները պետք է հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան՝ երկրում առաջնահերթորեն կայունություն ու անվտանգություն ապահովելու համար», - գրել է Նազարյանը։

Ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում են սկսել ԱԺ փոխխոսնակի գրառման տակ։ Օգտատերերին հատկապես զարմացրել և զայրացրել է այն, որ Նազարյանն իր գրառման մեջ առանձնահատուկ շեշտել է Ազգային ժողովի վնասված գույքը վերականգնելու հանգամանքը։ 

Օրինակ՝ «Hasmik Stepanyan» անունով օգտատերը գրել է՝ «այսքանի մեջ կարևորը գույքն էր, հարգելիս մենք երկիր ենք կորցնում ,կորցնում ենք մեր ինքնությունը ժամանակը սուղ է պահանջեք հրաժարականը ու ձեր թիմից արժանիին ընտրեք չեղարկեք այդ խայտառակ փաստաթուղթը»։

«Ani Bagratuni Ghazaryan»-ն էլ գրել է. «Lena Nazaryan  դուք ադեկվատ եք? ԱԺ վնասված գույքը ամենակարևորն էր?»։

Այս մենկաբանությանն ի պատասխան Լենա Նազարյանը գրել է. «այո, որովհետև դրանով ասում եմ, որ պետական մարմնի աշխատանքի համար խոչընդոտ չկա։ Ավելի պարզ ասեմ։ Խորհրդարանը կկարողանա որոշումներ կայացնել ու պետության աշխատանքը չի պարալիզացվի։ Էլի՞ պարզացնեմ»։ 

Մի շարք օգտատերեր մեղադրել են Լենա Նազարյանին՝ անվանելով «դավաճան» և Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու դավաճանական ծրագրի պատասխանատուներից մեկը, օգտատերերից մի քանիսը գրել են, որ փոշմանել են, որ վստահել են և ընտրել Լենա Նազարյանի քաղաքական թիմին։ Օգտատերերը պահանջել են Լենա Նազարյանին և իր քաղաքական թիմին հրաժարական տալ ու հեռանալ։

Լենա Նազարյանին զարմացրել է ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանությունները. «Կարդում եմ մեկնաբանությունները ու հավատս չի գալիս։ Ընդհանուր պաշտոնական լեզվով հայտնում եմ, որ կառավարող ուժը կայուն է ու ցնցումների վտանգներ չկան, մարդիկ դժգոհ են մնում», - գրել է Նազարյանը։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն