ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից

article-image

Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես՝ մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել իմքայլական պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ հայտնելով, որ պատրաստվում է դուրս գալ խմբակցությունից։

«Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' հայտարարում եմ.

1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։

2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։

Աստված մեզ պահապան», - գրել է Աթաբեկյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն