Մեր ազգային շահերի պաշտպանության համար մեր հանձնառությունը ամբողջական է, և հարատև պայքարով, թեկուզ երբեմն անhաջող, ի վերջո կհասնենք մեր համազգային նպատակներին. ՀՅԴ

article-image

Հայ Յեխափոխական Դաշնակցության բյուրոն հայտարարություն է տարածել, որումմասնավորապես ասվում է. 

2020 թուականի նոյեմբերի 10֊ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրուած յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, քան պարտուողական եւ նուաստացուցիչ մի փաստաթուղթ, որը ոչ միայն մեծագոյն յանցագործութիւն է հայրենիքի եւ ողջ հայ ազգի շահերի, իղձերի եւ նպատակների նկատմամբ, այլ, նաեւ, միանշանկօրէն վտանգում եւ ոտնահարում է հայ ժողովրդի ներկայ և գալիք սերունդների անկախ, անվտանգ եւ զարգացող երկրում ապրելու, եւ արժանապատիւ ապագայ կառուցելու բացարձակ իրաւունքը։

Հայաստանի եւ Արցախի ամբողջական անձնատւութեան (կապիտուլեացիայի) մասին դատապարտելի եւ անընդունելի այս փաստաթուղթն առաջացրել է հայ ժողովրդի ընդվզումն ու ցասումը, որի արդարացի պահանջը, կացութիւնը փրկելու նպատակով Նիկոլ Փաշինեանի անցնցում հեռացումն է։

Համաժողովրդական ընդվզման ֆոնին, պատասխանատւութիւնից խուսափելու, սեփական իշխանութիւնը երկարաձգելու եւ բռնի միջոցներով համաժողովրդական ընդվզումը լռեցնելու նպատակով, իշխող վարչախումբը սկսել է ձերբակալել ընդդիմադիր կուսակցութիւնների ղեկավարներին եւ այլ հանրային գործիչներին։

Խստօրէն դատապարտելով հակաօրինական ձերբակալութիւնները, վստահեցնում ենք, որ նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի եւ ցասման արդար ալիքը։

Միեւնոյն ժամանակ, կենսական ենք համարում, եռակողմ յայտարարութեամբ նախատեսուած քայլերի իրականացման շուրջ եւ առհասարակ Արցախի հիմնահարցի կարգաւորման յաջորդ փուլերի բանակցութիւններին՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների, ընդհանրապէս հայ ժողովրդի շահերը արժանաւոր կերպով պաշտպանելու հնարաւորութիւն ստեղծելու համար՝ վարչապետ Փաշինեանի հրաժարականը այդ պաշտօնից։

Վարչապետի հրաժարականը կը վկայի այն մասին, որ նա իր անձնական քաղաքական փառասիրութիւնը կը ստորադասի ազգային-պետական շահին։ Եթէ իսկապէս վարչապետը եռակողմ յայտարարութիւնը ստորագրել է Հայրենիքի մնացորդացի փրկութեան նպատակով, նոյն տրամաբանութեամբ նա պիտի հեռանայ իր պաշտօնից՝ հնարաւորութիւն տալով քաղաքական դաշտին միաւորելու ազգային ամբողջ ներուժը եւ դուրս գալու այս իրավիճակից։ Զգուշացնում ենք վարչապետին՝ իր բռնութիւններով, հալածանքներով եւ սադրանքներով երկիրը չտանիլ ապակայունացման։ Կոչ ենք անում մեր ժողովրդին լինել զգօն եւ չտրուել սադրանքների։

Առնուազն ինքը՝ վարչապետը, շատ լաւ գիտի Հ.Յ.Դաշնակցութեան անսակարկ ու անմնացորդ նուիրումը հայրենիքին, պատերազմի առաջին իսկ ժամերից հէնց իրեն՝ վարչապետին յայտնած մեր պատրաստակմութիւնը՝ մեր միջև բոլոր տարաձայնութիւնները դէն դնելու և Հայոց բանակին զինուորագրուելու Դաշնակցութեան ողջ կառոյցի յանձնառութիւնը և այդ պատրաստակամութիւնն ու յանձնառութիւնը հետագայ օրերին ռազմաճակատում և թիկունքի ներքին ու արտաքին հարթակներում իրագործելու փաստը։ Պատերազմի ամբողջ ընթացքին տարբեր առիթներով այդ մասին յայտնել ենք վարչապետին։

Վերջապէս, դիմում ենք աշխարհացրիւ մեր երիտասարդութեան չվհատելու, չհիասթափուելու եւ չյուսահատելու. մեր ազգային շահերի պաշտպանութեան համար մեր յանձնառութիւնը ամբողջական  է, եւ յարատեւ պայքարով, թէկուզ երբեմն անյաջող, ի վերջոյ կը հասնենք մեր համազգային նպատակներին։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն