(VIDEO, PHOTOS) Հապշտապ ապամոնտաժվել է Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանը, որով սպառնալիքներ ու հայհոյանքներ են հնչել ընդդիմադիրների հասցեին

article-image

Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանը, որով երեկ երեկոյան սպառնալիքներ ու հայհոյանքներ են հնչել ընդդիմադիրների հասցեին, արագորեն ապամոնտաժվում է: Խոսքն այն էկրանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի կապիտուլյացիան ստորագրելու հաջորդ օրը նույն արագությամբ քանդվել և դուրս էր բերվել հրապարակից, սակայն քաղաքացիական բախումների և արյան ծարավ իշխանության ներկայացուցիչները ատելության քարոզի և հերթական սադրանքի համար այն կրկին տեղադրել էին հրապարակում:

Հիշեցնենք, որ հայտնի տեսանյութում կամավորականը սպառնում էր դիրքերից իջնելուց հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար ցույցեր իրականացնող անձանց և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հաշիվներ պարզել։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարպարտել էր տեղի ունեցածն ու գրել. «Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին: Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք: Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք»:

 

Բռնության կոչերով լի տեսանյութը ստորև.

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն