(VIDEO, PHOTOS) Ազգային ժողովի դարպասները ներսից զոդվել են. ու՞մից է վախենում իշխանությունը և որքա՞ն է թաքնվելու զոդված դարպասների հետևում

article-image

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Բաղրամյան 26-ի և Ազգային Ժողովի դարպասներն այսուհետ բաց են լինելու քաղաքացիների համար: Իր խոստումներն անկատար թողած վարչապետը հիմա էլ որոշել անէական խոստումները, որոնք իր կատար էր ածել՝ վերացնել: Պարզվում է Ազգային Ժողովի դարպասները ներսից զոդվել են:

Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները վախենում են խաղաղ ցույցերի մասնակիցներից, որոնք պահանջում են հողերը հանձնողի անցնցում հրաժարականը:

Փաստենք, որ բռնության, ատելության, քաղաքացիական պատերազմ հրահրելու և վրեժ լուծելու կոչերը հնչում են անձամբ կապիտուլյացիա ստորագրած Փաշինյանի շուրթերից, ոչ թե նրա հրաժարականը պահանջողների: Նման իրավիճակում իրենց անվտանգության համար պետք  է մտահոգվեն փողոց դուրս եկած քաղաքացիները, ոչ թե հակառակը:

Թե որքան թավշյա իշխանությունը հնարավոր կլինի պահել զոդված դարպասների հետևում պարզ չէ:

Զոդված դարպասների մասին տեղեկությունն ապացուցող տեսանյութը՝ ստորև.

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն