Հարյուրավոր ադրբեջանցիների սադրանքը շփման գծի մերձակայքում (Տեսանյութ)

article-image

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը տեսանյութ է հրապարակել իր էջում, որին կից գրել է. «Ադրբեջանական կողմը բացահայտ սադրանքների է գնում։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի է դարձել, որ այս պահին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն։ Կադրերից երևում է, որ հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։ Ըստ տեղեկությունների` հավաքվածների մեծամասնությունն ուսանողներ են։ Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կազմակերպել այս ակցիան, սակայն ակնհայտ երևում է, որ նրանց բերել են միկրոավտոբուսներով, ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն