Իշխանական քարոզչամիջոցները լծվել են «Արցախը Հայաստան է և վերջ» թեզի տարածմանը

article-image

Օրերս ներկայացրել էինք երկու տելեգրամյան ալիքների գործունեությունը, որոնք իշխանական ամենաակտիվ քարոզչամիջոցներն են հանդիսանում: Խոսքը գնում է Баграмян 26 և Re:public of Artsakh տելեգրամյան ալիքների մասին:

Այսօր էլ իշխանական այս քարոզչամիջոցները լծվել են «Արցախը Հայաստան է և վերջ» քարոզչական թեզի տարածմանը: Այս անգամ գրառման «սկզբնաղբյուրը» Armenian Global Community տելեգրամյան ալիքն է, որը հարցում է պատրաստել իր ալիքում` գրելով. «Արցախը ...», իսկ որպես պատասխան առաջարկել երկու տարբերակ.

  1. «Առանձին պետություն է»
  2. «Հայաստան է և վերջ»

«Հարցումն իրենց ալիքներում տեղադրել են նաև Баграмян 26Re:public of Artsakh և Միացում / Воссоединение ալիքները: «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորմանը պատկանող Միացում / Воссоединение ալիքն իր հերթին կոչ է արել քվեարկել հօգուտ 2-րդ տարբերակի. «Քվեարկում ենք «Հայաստան է և վերջ», ընկերներ»:

Նշենք, որ «Արցախը Հայաստան է և վերջ» թեզը առաջ է քաշել Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Այդ նախադասությունը պարբերաբար շրջանառվում է իշխանական քարոզչամեքենա հանդիսացող լրատվականներում և այլ հարթակներում: Իսկ վերջին շրջանում դրա քարոզչությունն ավելի ինտենսիվ կերպով է իրականացվում:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն