Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։
Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»։
Նշենք, որ գործող իշխանությունները երկար ժամանակ է, ինչ Հրայր Թովմասյանի դեմ հետապնդում են իրականացնում։ Նախ իշխանությունների թիրախում էին հայտնվել Հրայր Թովմասյանի սանիկները, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում իրավապահ մարմիններում։ Ապա, Սահմանադրական դատարանում ՀՀ Ազգային ժողովի կողմից ներկայացված Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը մերժվելուց հետո «հետապնդումը» նոր թափ է ստացել։
Փաստորեն հիմա էլ հետապնդման թիրախում են Թովմասյանի ընտանիքի անդամները՝ 75-ամյա թոշակառու հայրն ու երկու դուստրերը, որոնց հրավիրել են ԱԱԾ։ Սա արդեն ոչ թե սովորական հետապնդում է, այլ պետական տեռոր իշխանություններին քիմքին ոչ հաճո գործչի նկատմամբ։
Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան