«Rustavi2» Հ/Ը-ի սադրանքը Բաղրամյան 26-ում կազմակերպվել է անձամբ Վլադիմիր Կարապետյանի կողմից

article-image

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստից առաջ, երբ Բաղրամյան 26-ում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները համատեղ լուսանկարվեցին և մոտենում էին նստավայրի մուտքին, վրացական «Rustavi2» հեռուստաընկերության լրագրողը ճեղքեց անվտանգության աշխատողների «պատն» ու բարձր ձայնով հարց ուղղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Պուտինը թեև չկանգնեց, բայց լրագրողը հարցրեց. «Ե՞րբ եք պատրաստվում իրականացնել ձեր պարտականությունները»։ Պուտինը հեռվից պատասխանեց. «Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները»։

Լրագրողը շարունակեց. «Ե՞րբ է Ռուսաստանը դուրս գալու Վրաստանի օկուպացված տարածքներից»: Որին ի պատասխան Պուտինը նշեց. «Երբ նման որոշում կկայացնենք»։

AntiFake.am-ի ունեցած տեղեկություններով նման սադրանքի կազմակերպիչը եղել է անձամբ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Մեր տեղեկություններով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մերժել է «Rustavi2» հեռուստաընկերության հավատարմագրումը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը լուսաբանելու համար։ Սակայն  վարչապետի մամլո խոսնակը հաջողացրել է կազմակերպել լրագրողի մուտքը Բաղրամյան 26-ի տարածք և թույլատրել հարցեր տալ Վլադիմիր Պուտինին։



Վրացի լրագողը եղել է Մարիամ Մենաբդեն, ով ռեպորտաժ է պատրաստել իր հնչեցրած հարցի և Պուտինի պատասխանի վերաբերյալ, որը հրապարակվել է «Rustavi2»-ի կայքում ("When will Russia end the occupation?" – Rustavi 2-s question to Putin):

Կարող ենք փաստել, որ Վլադիմիր Կարապետյանը շարունակում է պահպանել իր հակառուսական դիրքորոշումը, որը պարբերաբար դրսևորվում է տարբեր հարթակներում տարբեր ձևերով։ Այս անգամ էլ Կարապետյանի հակառուսականությունը դրսևորվեց նման մեծամասշտաբ իրադարձությանը վրացի լրագրողի մուտքն ապահովելով։ Սա շատ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի միջազգային վարկի, այլ նաև Հայաստան-Ռուսաստան ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների համար։

Հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակները։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն