«Հույժ գաղտնի» 19 միլիոն դրամ՝ վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության համար

article-image

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, որոշում է կայացրել վերաբաշխում կատարել ՀՀ 2019թ. պետական բյուջեում և 19 միլիոն ՀՀ դրամ հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով։ Հարցը ներառված է եղել «չզեկուցվող» հարցերի շարքում։ Իսկ վարչական սարքավորումները դրոշմագրված են որպես «հույժ գաղտնի»։

Որոշման հավելվածում որպես գումարի հատկացման միջոցառման նկարագրություն` նշված է «ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման նպատակով վարչական սարքավորումների ձեռքբերում»։ Հավելվածից տեղեկանում ենք նաև, որ 19 միլիոն դրամն օգտագործվելու է «ոչ ֆինանսական այլ ակտիվների ձեռք բերման» համար։



Նշենք, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի թիվ 877-Ն հրամանի համաձայն՝ վարչական նշանակության սարքավորումներ են՝

  • Գրասենյակային նշանակության սարքավորումները
  • Համակարգչային սարքավորումները
  • Կոմունիկացիոն (կապի) սարքավորումները
  • Էլեկտրոնային և լուսանկարչական սարքավորումները
  • Կենցաղային և հասարակական սննդի սարքավորումները
  • Այլ վարչական նշանակության սարքավորումները

Այսպիսով, կարող ենք փաստել, որ կառավարությունը «հույժ գաղտնի» դրոշմագրմամբ 19 միլիոն ՀՀ դրամ գումար է հատկացրել վերը նշված սարքավորումներից ձեռք բերելու համար։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն