Առաջնագծում կռված ազատամարտիկ ներկայացող անձը, որը Փաշինյանին պաշտպանում է ցուցարարներից, որևէ առնչություն չունի բանակի հետ

article-image

Երկրում իրավիճակ է փոխվել: Ռեժիմը խուճապի մեջ է: Իշխանությունը պահելու մոլուցքով տարվածները ստորագրում են ամեն սրբապղծության տակ:

Երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որում իբրև թե առաջնագծից վերադարձած մի խումբ զինծառայողներ դժգոհում էին վարչապետի հրաժարականը պահանջողներից: Նույն երիտասարդները նույնաբովանդակ հոլովակներ են տարածել համացանցում:

Իրենց առաջնագծում կռված տղաներ ներկայացողների պարագլխի՝ Ռուստամ Ավագյանի արտաքինն անգամ ցույց է տալիս կազմակերպված սադրանքի մասին. հարդարված հոնքեր, պեդիկյուր, հարդարված մազեր, նոր զինվորական համազգեստ և այսպես շարունակ:

Ինչպես հետագայում պարզվեց, սույն անձը որևէ առնչություն չունի բանակի հետ: Նա Փաշինյանի իշխանության համար կոկորդ պատռող վարձկան է, ով պատերազմի ողջ ընթացքում շարունակել է մատուցողի իր աշխատանքը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկով իշխանության եկածները շարունակում են պղծել զինվորական համազգեստն ու անարգում մեր բանակին:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն