Ես չէի կասկածում, որ թե ԱԳՆ-ում, թե պետական այլ մարմիններում բազմաթիվ հայրենասեր, նամուսով ու պատվով մարդիկ են պահպանվել. Արմեն Աշոտյան

article-image

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է,

«Ես չէի կասկածում, որ թե ԱԳՆ-ում, թե պետական այլ մարմիններում բազմաթիվ հայրենասեր, նամուսով ու պատվով մարդիկ են պահպանվել։

Ըստ ինձ հասած հավաստի տեղեկությունների, պետական եւ ՏԻՄ մարմիններում, կրթական հաստատություններում, գերատեսչություններում մարդկանց վախեցնելու, աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով արշավ է սկսվել, որ հանկարծ միտինգներին չգնան ու դավաճանության համար հրաժարականներ պահանջող գրառումներ չլայքեն։

Էն էլ մարդիկ իրենք են թքում անհայրենիքների վրա ու աշխատանքից ազատման դիմումներ գրում։

Մեր զինվորականները պատերազմում թուրքից չեն վախեցել։

Սրանք ո՞վ եղան, որ իսկական հային կարողանան վախեցնել»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն