Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ՀՀ Սահմանադրությանը. Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ)

article-image

«Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ակնհայտ քաղաքական հետապնդում է պետական ամենաբարձր մակարդակով»,-այսօր ԱԱԾ դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողի հետ զրույցում նշել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ իր նկատմամբ երբեմնի եղած ճնշումները եղել են շատ ավելի քիչ, քան իրականում արժեր, որ լինեին, որովհետև մարդ, որը իշխանության գալուց հետո կարող է էսպիսի բաներ անել, մարդկանց ընտանիք մտնել, թոշակառու հորը, աղջիկ երեխաներին հրավիրել ԱԱԾ հարցաքննության զուտ նրա համար, որ այդ մարդուն քաղաքականապես ճնշի, որ հրաժարական տա, այդ մարդուն ամենավատ պատիժն է հասնում և այդ պատիժը միշտ տեղի է ունենում օրենքից դուրս շրջանակներում, ցավոք սրտի։ Նիկոլ Փաշինյանը հատեց այդ սահմանագիծը, Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ իր համար «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» բառերն ընդամենը պրոպագանդիստական բառեր են։ Նրա՝ ընտանիքի մասին ունեցած պատկերացումները մենք տեսնում ենք այսօր այստեղ։

Սա ուղղակի նրա հրահանգով տեղի ունեցող գործողություն է, ուղղակի նրա հայեցողությամբ կատարվող հակաիրավական, հակաօրինական գործողություն է, որն ուղղված է ընդամենը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ուզուրպացնելուն։ Նա փորձում է այդ պաշտոնն էլ վերցնել, տալ մի անդեմ մարդու, իրենցից որևէ մեկին, որը կկատարի հլու-հնազանդ։ Եվ Հրայր Թովմասյանը պարզապես հայտնվել է այս ամեն ինչում և ապացուցում է, որ հենց ինքն է, որ իր ուսերին պետք է տաներ Սահմանադրական դատարանի փրկության հարցը, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,-հավելեց Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն