Քաղաքական ընդդիմախոսներին շինծու մեղադրանքներով լռեցնելու գործընթացը նախաձեռնողներն ու իրականացնողները պետք է խստագույնս պատժվեն. Էնֆիաջյան

article-image

«Բարգավաճ Հայաստան» խմբացկության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանության յուրացման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով նախօրեին ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումների գործընթացում ոչ իրավաչափ գործողությունների իրականացումը:

Քաղաքական ընդդիմախոսներին շինծու մեղադրանքներով, իրական փաստեր չպարունակող քրեական գործերի հարուցմամբ լռեցնելու գործընթացը նախաձեռնողներն ու իրականացնողները պետք է խստագույնս պատժվեն: Այսօր, ժամը 16.00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Հուսով ենք, որ դատարանը ձեռնպահ կմնա քաղաքական հաշվեհարդար իրականացնելու իջեցված հրամանն իրականցնելու անպատվաբեր առաքելությունը կյանքի կոչելուց»:

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն