Շուշան Ստեփանյանը ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը՝ թշնամուն զենք վաճառելու վերաբերյալ ՊՆ պաշտոնական պարզաբանումը հրապարակելուց հետո

article-image

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը համացանցում երրորդ պետություններին՝ մասնավորապես պրոթուրքական ահաբեկիչներին ՀՀ իշխանությունների կողմից զենք վաճառելու վերաբերյալ տարածվող փաստաթղթերի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում պաշտոնական պարզաբանումը հրապարակելուց հետո նախ հեռացրեց պաշտոնական պարզաբանումը, ապա նաև ապաակտիվացրեց իր ֆեյսբուքյան էջը։

Թարմացում. ՊՆ խոսնակը վերականգնել է իր ֆեյսբուքյան էջը, սակայն իր էջում հրապարակված պաշտոնական պարզաբանումը հեռացված է. Ստեփանյանը փոխարենը հրապարակել է Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված պարզաբանումը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին @Military_arm տելեգրամյան ալիքը հաղորդել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել երրորդ երկրներով դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործարքներում։ Ալիքը ասվածը հիմնավորող փաստաթղթեր է հրապարակել։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն