Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ վերացնել ռազմական դրությունը՝ հնարավորություն տալով հանրությանը ազատորեն արտահայտելու իր դիրքորոշումները. 17 կուսակցությունների հայտարարությունը

article-image

17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրավելու հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Այդ որոշմամբ նախատեսվեցին մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվեցին հավաքները, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող հրապարակումները:

Ս.թ. նոյեմբերի 10-ին Փաշինյանը ստորագրեց հայ ժողովրդի համար ճակատագրական՝ իր էությամբ կապիտուլյացիոն ակտ, որն արդարացիորեն արժանացավ համայն հայության ընդվզմանն ու ցասումին:

Հակառակ նրան, որ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն համաձայնագրով վերացվեցին ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ վերը նշված սահմանափակումների հիմքերը, օրվա իշխանությունները ոչ միայն չեն չեղարկել այդ սահմանափակումները, այլև ավելին՝ դրանք օգտագործում են որպես քննադատներին լռեցնելու և նրանց նկատմամբ բռնաճնշումների կիրառման գործիք: Իրավապահ մարմինների կամայական գործողությունների արդյունքում քաղաքական ընդդիմության ղեկավարներ և հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվում են հետապնդումների ու զանգվածային ձերբակալությունների:

Երկրում փաստացի հաստատվել է բռնապետություն:

Այդուհանդերձ, արդեն իսկ դատարանները փաստել են, որ ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված ձերբակալությունները ոչ իրավաչափ են:

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ վերացնել ռազմական դրությունը՝ հնարավորություն տալով հանրությանը ազատորեն արտահայտելու իր դիրքորոշումները: Մինչ այդ, իրավապահ մարմիններից պահանջում ենք առաջնորդվել խաղաղ հավաքներն անխոչընդոտ ապահովելու` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքով և վերջ տալ ծայր առած քաղաքական հետապնդումներին:

15.11.2020 թ.

17 կուսակցությունների քաղաքական խորհուրդ

Հայտարարությունը բաց է միանալու համար»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն