Նիկոլ Փաշինյանը ստում է. ՄԻՊ-ը արձագանքել է նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերվա իրադարձություններին

article-image

«Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում»,- անդրադառնալով լրատվամիջոցների հարցերին՝ ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն ու ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին մեղադրել նրանում, որ նա չի դատապարտել  տեղի ունեցածը:

Փաշինյանը կրկին ՍՏԵԼ Է, քանի որ Թաթոյանը դատապարտել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունն ու տեղի ունեցած հարձակումները հենց նույն գիշերը: 

«Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ: ՀՀ ԱԺ նախագահին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել էր Թաթոյանը:

 

Փաշինյանի ստահոդ հայտարարությունից հետո Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ Փաշինյանի  հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի դատապարտող հայտարարությունը տարածվել է հենց այդ գիշեր, երբ դեռ իրադարձությունները չէին ավարտվել՝ առաջնային հրամայական համարելով իրար նկատմամբ բռնության որևէ դեպքի, անգամ բռնության որևէ կոչի կամ հնարավորության բացառումը։ Իրականացվել է իրադարձությունների անհապաղ դիտարկում՝ ապահովելով կապ իրավապահ մարմինների հետ»,- մանրամասնել է Մարդու իրավունքների պաշտպանը:

 

Նույն ստահոդ հայտարարությունը Փաշինյանը նաև կրկնել է Ազգային ժողովում՝ իմքայլականների հետ հարցուպատասխանի ընթացքում. «Նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը, երբ որ տեղի ունեցան հայտնի բռնությունները, մինչև հիմա էդ բռնությունները դատապարտված չեն. կառավարության շենքի նկատմամբ հաձակումը, Ազգային ժողովի շենքի նկատմամբ հարձակումը, Կառավարական կեցավայրի նկատմամբ հարձակումը միչև օրս դատապարտված չեն քաղաքական ուժերի կողմից։ Ի՞նչ քաղաքական ուժ, մինչև օրս դատապարտված չէ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից», - ասել է Փաշինյանը։

Պատգամավորներից մեկի դիտարկմանն էլ, թե ՄԻՊ-ը դատապարտել է տեղի ունեցածը, Փաշինյանն ասել է. «Դատապարտված է՞, ես կարդացել եմ, Ազգային ժողովի նախագահի դեմ բռնությունն է դատապարտել»։

Ցայտնոտնի մեջ ընկած վարչապետը, չնայած առկա փաստերին, շարունակում է մեղավորների փնտրտուքը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն