Փաշինյանը կրկին ստում է. քրոնիկ ստախոսի անդրադարձը սեփական բանակցային կետին

article-image

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, վարչապետի «ասուլիսի» ընթացքում հնչել է հետևյալ հարցը. «Ձեր պաշտոնավարման սկզբում դուք ասացիք, որ բանակցությունները սկսում եք ձեր սեփական կետից: Ո՞րն է հիմա ձեր սեփական կետը բանակցություններում»:

Անդրադառնալով հարցի առաջին մասին՝ միայն նշենք, որ ի պատասխան՝ Փաշինյանը հայտնել է, թե սեփական կետ ասելով՝ նկատի ուներ, որ իրենք փորձելու էին չհամակերպվել և փոխել բանակցությունների տրամաբանությունը: Վերջինս նկատի է ունեցել «Հայաստանի վրա դրված անխուսափելի պահանջները և կոնսենսուսը», որոնք, ինչպես ներկայիս վարչապետն է նշել, իրենք ձախողել են:

Սա Փաշինյանի հերթական սուտն է, քանի որ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների և սեփական կետի մասին՝ նա մշտապես նշել է, որ «Հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Նշենք, որ իր ողջ «ասուլիսի» ընթացքում Փաշինյանն այդպես էլ չի արտաբերել իր ոչ հայանպաստ բանաձևը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն