Փաշինյանը դեռևս մեկ ամիս առաջ մերժել է ադրբեջանցի փախստականների վերադարձի պայմանով Շուշին Հայաստանի վերահսկողության տակ պահելու և ռազմական գործողությունների դադարեցման Պուտինի առաջարկը

article-image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ դեռևս մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին, համոզել է Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում։ Այդ ժամանակ Բաքվի վերահսկողության ներքո էին անցել դեռևս չնչին տարածքներ հարավում. «Պայմանն այն էր, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի։

Խոսքը վերաբերվում էր միայն խաղաղ բնակիչների վերադարձին, իսկ Հայաստանը պահպանելու էր վերահսկողությունը Ղարաբաղի այդ հատվածի և Շուշի քաղաքի վրա։

Բայց ինձ համար անսպասելի՝ Փաշինյանն ասաց, որ դա անընդունելի է իրենց համար», - հայտարարել է Պուտինը։ Շուշին հանձնելու հարցը երբեք չի դրվել, այն առաջ է եկել այս պատերազմի ընթացքում. նշում է նախագահը: 

«Պատերազմող կամ պատերազմի վերսկսման սպառնալիքի տակ գտնվող պետությունը, ինչպես եղել է նախորդ տարիներին, չի կարող իրեն թույլ տալ նման կերպ վարվել, այդ թվում ՝ իշխանության կազմակերպման ոլորտում, որ հասարակությունը ներսից պառակտվի: Սա բացարձակապես անընդունելի է, ոչ արդյունավետ և խիստ վտանգավոր: Իմ կարծիքով, մենք ականատեսն ենք նրա, ինչ կատարվել է վերջին ժամանակներս»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նշում է, որ պատերազմի ընթացքում էլ Ռուսաստանը հիմնվել է ուժերի հավասարակշռության պահպանման վրա: 

«Վստահեցնում եմ, որ Հայաստանը իրեն մոռացված չի լքված, զգացել: Ռուսաստանը ամեն ինչ արել է, որպեսզի դա չլինի: Բայց այդպես դասավորվեց իրադրությունը ռազմի դաշտում»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

«Բացի որոշակի վստահություն վայելող անձանցից`կա նաև Հայաստանի ժողովուրդը: 

Ռուսաստանին և հայերին դարավոր հարաբերություններ են կապում: Մեր հարաբերությունները հիմնված են մշակութային և կրոնական բարեկամության վրա:

Եվ սա ավելի կարևոր է, քան կոնկրետ մարդկանց միջև հարաբերությունները: Մենք դա հիշում ենք, երբեք չենք մոռանում, և սա է Հայաստանի հետ մեր փոխգործակցության հիմքը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն