Հանրային աջակցության չստացված ցուցադրություն. հանրահավաք` իշխանական պրոպագանդիստներով

article-image

Ընդդիմադիր ուժերը, իրենց անհամաձայնությունը հայտնելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությանը և Արցախի Հանրապետության տարածքների մեծամասնության հանձնմանը Ադրբեջանին, արդեն մի քանի օր է, ինչ հանրահավաքներ և երթեր են կազմակերպում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Այսօր արդեն տեղեկություններ տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների աջակիցներն են նախաձեռնել հանրահավաք Հանրապետության հրապարակում: Նշվում է, որ հանրահավաքին ենթադրաբար մասնակցելու են Արցախյան պատերազմում կռված զինծառայողներ, կամավորներ, որոնք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից ստորագրված փաստաթղթին: Արդեն իսկ նախկինում անկարգություններով աչքի ընկած մի շարք անձինք տեսանյութեր են հրապարակել, որոնցում նշում են, որ գալիս են Երևան` պաշտպանելու իրենց վարչապետին ու ներկայիս իշխանություններին: Դրանք հիմնականում արվում են իշխանության նեղ շրջանակների հետ անմիջական առնչություն ունեցող անձինք, որոնք մշտապես իշխանական քարոզչական մեքենան սպասարկողի դերում են:

Վերջին օրերին անձամբ Նիկոլ Փաշինյանը և իր արբանյակները պնդում են, թե իբր բազմաթիվ զինծառայողներ, կամավորականներ, աշխարհազորայիններ են աջակցում իշխանություններին և նրանց կայացրած որոշմանը: Այնինչ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ զինված ուժերը դուրս են քաղաքական գործընթացներից:

Հետաքրքիր է, որ իշխանությունները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, իբր վայելում են հանրության և բանակի աջակցությունը, այնինչ հենց պաշտպանության նախարարությունն է մի քանի օր շարունակ բավական կոշտ ձևով հերքում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և զինծառայողների` վարչապետին աջակցելու մասին տեղեկությունները:

Իրենց աջակիցների` «հանրահավաք անելու» մտադրությունը ողջունում են նաև մի շարք իշխանական բարձրաստիճան պաշտոնյաներ, հանդես գալիս նույնանման կոչերով. «ողջունում ենք, շնորհակալ ենք, բայց ռազմական դրությամբ և կորոնավիրուսով պայմանավորված` կոչ ենք անում զերծ մնալ հանրահավաք կազմակերպելուց», հայտարարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և խոսնակ Մանե Գևորգյանը:

Առանձին հայտարարություն է տարածել նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը: Իշխանական պատգամավորները «շնորհակալ են յուրաքանչյուրիդ հայրենիքին ցուցաբերած հերոսական աջակցության համար եւ վստահեցնում են, որ ամենօրյա մեր աշխատանքով կարդարացնենք այն: Գիտակցելով ստեղծված իրավիճակը ու դրանում նաեւ իրենց պատասխանատվությունը՝ խնդրում են միասին լծվել համախմբման եւ ամբողջ ներուժը հայրենիքի վերակառուցմանն ուղղված գործին»:

Ստացվում է, որ իշխանությունը սեփական պրոպագանդիստների կողմից տարածում է իշխանություններին աջակցող հասարակության որոշակի զանգվածի «ցանկությունը` հանրահավաքի միջոցով սեփական աջակցությունը հայտնելու», իսկ իշխանությունները, ցուցաբերված աջակցության համար շնորհակալ լինելով, կոչ են անում չմասնակցել: Իսկ այդ հանրահավաքում զինծառայողների մասնակցության տպավորություն կարող են թողնել միայն իշխանական զինված ջոկատները, որոնք իբրև թե կռվել են Արցախյան պատերազմում:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն