(VIDEO) Մինչ Նիկոլ Փաշինյանը պատերազմում էր մեր դեմ, Ալիևը պատրաստվում էր պատերազմի. Նարեկ Սամսոնյան

article-image

«Նիկոլ Փաշինյանի գործած դավաճանությունը սերնդեսերունդ բոլորիս դրել է ծանր իրադրության մեջ: Նա իր բոլոր սերունդներով Հայաստանի ողջ պատմության մեջ սև տառերով է գրվելու որպես դավաճան: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անելիք չունի: Նա շատ լավ դա հասկանում է»: Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին` ասել է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը:

Նարեկ Սամսոնյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը այս օրերին իր համար փորձում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև քաղաքական անվտանգության երաշխիքներ ստանալ: «Այստեղ իշխանության կռիվ չկա, նա չի կարող մնալ իշխանության», - նշել է նա:

Նա նշում է, որ այսօր իշխանական պատգամավորներից շատերը ևս ուզում են դուրս գալ խմբակցությունից, սակայն վախենում են:

Անդրադառնալով իր կողմից հրապարակված տեղեկությանը, ըստ որի` ժամկետային զինծառայողները Երևան են բերվում կոնկրետ հանձնարարությամբ, որը հերքել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` Նարեկ Սամսոնյանը պնդեց իր տեղեկության հավաստիությունը: «Թող չհերքեն մի բան, որի համար իրենք հետո պատասխան են տալու»,- ասել է Սամսոնյանը:

Նարեկ Սամսոնյանը, անդրադառնալով երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին, նշել է, որ Պուտինը ցույց տվեց, որ իրականում Շուշին չհանձնելու տարբերակ եղել է, ինչից Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է: «Արդյունքում, Նիկոլ Փաշինյանը դավաճանական ճանապարհով հանձնեց Շուշին: Ինչու՞ պետք է Նիկոլ Փաշինյանը դավաճան լիներ Պուտինի համար: Գուցե Ալիևի համար Նիկոլ Փաշինյանն էլ Ադրբեջանի ազգային հերո՞ս է»,- ընդգծել է նա:

«Առաջին օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել, ես, իմ նման ևս մի քանի տասնյակ մարդ, երևի ավելի քիչ, խոսել ենք նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը Արցախը հանձնելն է եղել: Հիմա նա ասում է` որ խոսում էին, ուրեմն գիտեին, որ այն վիճակին էր հասցված, որ դա անխուսափելի էր: Իհարկե` ոչ: Պատերազմը անխուսափելի չէր: Պատերազմը անխուսափելի դարձրեց Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով, դրանցից ամենակարևորը կրակոցների դադարեցումն էր, որի ընթացքում Ալիևը պատրաստվեց պատերազմի, իսկ Նիկոլ Փաշինյանը պատերազմում էր մեր դեմ երկրի ներսում»,- ասել է Նարեկ Սամսոնյանը: Նա փաստում է. այս ամենը բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապիկարության, դավաճանության և նպատակաուղղված Արցախը հանձնելու պլանի վերջնական իրագործումն է:

Առավել մանրամասն` տեսանյութում:

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն