(PHOTOS) Աշոտ Փաշինյանը՝ Կառավարության շենք ներխուժած և վարչապետի ցուցանակը պոկած ցուցարարի հետ

article-image

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի նկարը սրճարանում մի երիտասարդի հետ։

Պարզվում է Աշոտ Փաշինյանի ընկերակցությամբ «Տափաստան» սրճարանում նստած երիտասարդը նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը Կառավարության շենք ներխուժած և վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվան ցուցանակը պոկած ցուցարարն է, անունը՝ Ալեքսանդր (Սասուն) Իսկանդարյան։

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը տեսանյութ էր հրապարակել կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո Երևանում տեղի ունեցած իրադարձություններից, որի ընթացքում Աշոտ Փաշինյանի կողքին նստած երիտասարդը ներկայացվում էր որպես հանցագործ և ջարդարար։

Այդ գիշեր տեղի ունեցած իրադարձությունները իշխանականների կողմից զարմանալիորեն ամենաշատ շահարկված իրադարձություններն են վերջին օրերին։ Երբ շուրջ 100.000 մարդ մնացել է անտուն, 5000 զինծառայող զոհվել, 12.000 քառակուսի կիլոմետր Նիկոլ Փաշինյանի մեկ ստորագրությամբ անցել է թշնամու վերահսկողության տակ, իշխանականները Ազգային ժողովի ամբիոնից խոսում էին Ազգային ժողովի կոտրված բռնակների և Կառավարության կոտրված ապակիների մասին։

Օդում կախված էր այն տեսակետը, որ այս իրադարձությունները կազմակերպվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի «ներքին թշնամիների» դեմ պայքարելու և հասարակությանը իր կատարած դավաճանական քայլից շեղելու հող նախապատրաստի։

Աշոտ Փաշինյանի և ջարդարարի համատեղ նկարը, թերևս գալիս է ապացուցելու, որ հենց «այդպես էլ» եղել է։

Լուսանկարում՝ Աշոտ Փաշինյանը և Ալեքսանդր Իսկանդարյանը


 

«Ջարդարարի» ինստագրամյան էջը

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն