Հանրային ռադիոյի անբարեխիղճ աշխատանքը. սխալ վերնագրեր և ջնջվող հոդվածներ

article-image

Երեկ, երբ մամուլը քննարկում էր հետագայում հերքվող ՌԴ ԱԳՆ բողոքի նոտայի թեման, այդ ընթացքում Հայկական ռադիոյի պաշտոնական կայքում նույն թեմայով տեղադրված տեղեկատվությունը որոշ ժամանակ անց ջնջվեց:

Ըստ «Ռադիոլուրի» լրագրող Լենա Բադեյանի` ՊՆ խոսնակը հաստատել է, որ բողոքի նամակը ստացել են և դեռ հստակ չգիտեն, թե ինչ պատասխանեն: Սա այն դեպքում, երբ «ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվականի նյութը, որը հայկական լրատվականների` թեմայի գլխավոր աղբյուրն էր, կարճ ժամանակ հերքվեց ՀՀ ԱԳՆ խոսնակի, ռուսական պետական «ТАСС» լրատվական գործակալության, ինչպես նաև հենց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կողմից:

Արդեն այսօր  ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Ռադիոլուր»-ի լրագրող Լենա Բադեյանին ոչինչ չի հաստատել: Երբ երկրորդ անգամ լրագրողը զանգել է ու ասել, որ իբր առավոտյան հաստատել է, նրան բացատրել է, որ նման բան չի եղել:

Իսկ ինչ վերաբերում է Հանրային ռադիոյի պաշտոնական կայքում տեղ գտած նյութին, ապա հարկ ենք համարում նշել, որ նյութը պարզապես հեռացնելու փոխարեն ավելի խելամիտ կլիներ պաշտոնական հերքում տալ և ներողություն խնդրել լրագրողի թույլ տված հավանական սխալի համար:

Հարկ ենք համարում նշել, որ Հանրային ռադիոյի պաշտոնական կայքում տեղ գտած մյուս հոդվածները և դրանց վերնագրերը ևս զերծ չեն մնում մանիպուլյացիաներից: Օրինակ, այսօր հրապարակված «Ադրբեջանը կփորձի չմիավորված երկրներին միավորել Արցախի դեմ» հոդվածում լրագրողը իր նյութի վերնագիր է ընտրել իրանագետ Արմեն Իսրայելյանի հայտնած կարծիքը, ոչ թե կատարված փաստը:

Նմանատիպ իրավիճակ է նաև ստորև նյութում, երբ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանի միտքը դրվում է վերնագիր` որպես հաստատված իրողություն:

Ինչպես նաև`

«Ով վաճառեց վարչական շենքը ՀՀԿ-ին. գործարքի մութ կողմերը»

 

«Պուտին-Էրդողան համաձայնությունը դեռևս խաղաղության երաշխիք չէ»

 

««Իշխանության յուրացում». նոր ձերբակալության հիմքերը»

Հետաքրքիր է, որ իշխանական քարոզչամիջոցներից «Баграмян 26» տելեգրամյան ալիքը «ցնծում էր» այն հանգամանքով, որ «ՌԻԱ Նովոստի» լրատվականը լուրի ճշգրտումից հետո փոփոխություններ էր մտցրել իր կողմից հրապարակված նյութում:

«Ահա այսպես Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից մի զանգով ՌԻԱ Նովոստիում փոխվում են հոդվածների վերնագրերը և բովանդակությունները: Պ- Պրոֆեսիոնալիզմ»:

Եթե «ՌԻԱ Նովոստիում» փոխում են հոդվածների վերնագրերը, ապա հայկական պետական լրատվամիջոցում ուղղակի հեռացնում են  հրապարակումը: 

 

Պ- Պրոֆեսիոնալիզմ

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն