Արցախը հանձնած Նիկոլն ու իր շայկան ձեր համար փաստորեն ավելի կարևոր են, քան օրենքն ու սահմանադրությունը. Տիգրան Աբրահամյանը՝ ոստիկանապետին

article-image

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին:

«Բոլոր ապօրինություններին զուգահեռ, երեկ, Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի ոստիկանական գործողությունները ղեկավարող տգետը, մարդկանց բերման ենթարկելու հրաման տալուց տարրական էթիկայի կանոններ չէր պահում։

Ի՞նչ է նշանակում՝ «սրան էլ տարեք»։ Եթե չեմ սխալվում՝ կոչումով գնդապետ էր։ Ետ ձևով կգնաք ձեր ընտանիքի անդամների հետ կխոսեք, ձեր վերադասների՝ Նիկոլի կերածները փակողների հետ։

Մեր Արցախը հանձնած Նիկոլն ու իր շայկան ձեր համար փաստորեն ավելի կարևոր են, որ ամեն գնով պահում և կրում եք դավաճանի պատասխանատվությունը, քան օրենքն ու սահմանադրությունը։

Զգուշացնում եմ՝ ձեզ կարգի հրավիրեք։

Իրավապահ կառույցներին եմ դիմում՝ չասեք, գիտե՞ք, ապօրինություն ենք արել, որովհետև վերևից են ասել՝ դա ձեզ չի փրկելու, հենց սկզբից եմ ասում։ Մի կատարեք, դիմում գրեք դուրս արեք»,- գրել է Աբրահամյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն