Արա Սաղաթելյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը. «Փաստինֆո»

article-image

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հաղորդել է, որ  Սաղաթելյանը ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։

Պաշտպանական կողմը բողոքարկել է ձերբակալման մասին որոշումը՝ նշելով, որ ձերբակալման հիմքը և նպատակն իրավաչափ չեն։ Ընդ որում՝ հոդվածը, որի կասկածանքով ձերբակալվել է Սաղաթելյանը, չի նախատեսում պատիժ՝ ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով, ինչը ենթադրում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն չի կարող ներկայացվել։ Ասել է թե՝ նախաքննական մարմինը Ա. Սաղաթելյանին մեկուսացնելու նպատակ  հետապնդում միայն։

Նշենք, որ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատական նիստը, ըստ գործող օրենսդրության, պետք է կայանա այսօր, սակայն դատական նիստի ժամը դեռևս հայտնի չէ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի տարբեր փողոցներում նոյեմբերի 20-ին տեղի են ունեցել անհնազանդության ակցիներ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քաղաքացիները, հասարակական-քաղաքական գործիչներն այդպես իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Արցախի հողերը ադրբեջանցիներին հանձնելու Փաշինյանի որոշման դեմ։ Բողոքի ակցիաների կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Երեւանի քննչական վարչությունում, որի պետը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է։ 

Բողոքի ակցիաները ճնշելու համար իշխանություններն անցել են բիրտ ուժի գործադրման. միայն նոյեմբերի 20-ին ձերբակալվել է շուրջ 20 հանրային գործիչ 72 ժամով ձերբակալվել է, 200 մարդ բերման ենթարկվել։

Աղբյուր՝ «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն