Նարեկ Մալյանի և Ռոբերտ Մելքոնյանի ձերբակալման որոշման դեմ բողոքները կքննեն Ավան նստավայրի դատավորները. «Փաստինֆո»

article-image

Երեւանում նոյեմբերի 20-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով Նարեկ Մալյանին ու Ռոբերտ Մելքոնյանին ձերբակալելու որոշումների դեմ փաստաբանի ներկայացրած բողոքները կքննվեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավորների կողմից։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տեղեկացմամբ՝ «Վետօ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանին, Ռոբերտ Մելքոնյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը՝ Արման Հովհաննիսյանին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Դ.Հարությունյանի նախագահությամբ նիստը տեղի կունենա ժամը 15։00-ին, իսկ Արման Հովհաննիսյանի նախագահությամբ՝ ժամը 16։30-ին։

Աղբյուր՝ «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն