Արթուր Վանեցյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի`արտաքին և ներքին լսարանների համար մոգոնած ստերը. Արթուր Վանեցյան

article-image

Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի օրերին օրակարգ է բերում  կեղծ պնդումներ, որով փորձում է հերթական անգամ պահել իր իշխանությունը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: 

«Նա ասում է հրապարակում հավաքված մարդիկ պայքարում են բացառապես իշխանության համար:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պայքարում ենք  հանուն մեր հայրենիքի փրկության: Սա զուտ քաղաքական պայքար չէ՝ սա պայքար է մեր հայրենիքի համար»,- նշել է Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը ներկայացել է Նիկոլ Փաշինյանի երկու ստերը:

«Սուտ համար մեկ՝ արտաքին լսարանի համար: Ասում է` եթե հանկարծակի Հայաստանի քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը հասնեն իմ հրաժարականին, ապա այն հայտարարությունը, որ ստորագրվել է չեղարկվելու է, և պատերազմը վերսկսվելու է:

Ես պաշտոնապես հայտարարում եմ  մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք: Մենք ասում ենք հետևյալը. պարտված առաջնորդը, այս ստորացուցիչ հայտարարությունը ստորագրած առաջնորդը չի կարող ներկայացնել հայերի շահերը այդ հայտարարության արդյունքում կնքվող պայմանագրում: Նա չի կարողանալու հայանպաստ որևէ կետ բերել և որևէ նորմալ լուծումներ գտնել: Մենք պատերազմ չենք ուզում, պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանը՝ իր ապաշնորհ և ապիկար արտաքին քաղաքականությամբ»,- ասել է Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի երկրորդ սուտը ուղղված է ներքին լսարանին:

«Նիկոլ Փաշինյանը ասում է ժողովուրդ՝ ես, որ պարտվել եմ պատերազմը ,դա` հեչ, որ այսքան մարդ է զոհվել իմ անխելքության համար, դա էլ ոչինչ, բայց ժողովուրդ, եթե ես հանկարծակի գնամ, ինձ փոխարինելու են «նախկինները»: Դա կեղծ օրակարգ է, «նախկինին»վերադարձ չի լինելու: Ներկան մերժված է և մերժվելու է: Մենք գալիս ենք, մենք ապագան ենք՝ նոր դեմքերով, նոր մտքերով և նոր տեսլականով»,- նշել է Վանեցյանը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն