«Ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին». Նիկոլ Փաշինյանի հրամանը` իջևանյան հայտնի դեպքերի ժամանակ

article-image

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ  Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ մանրամասներ է պատմել Իջևանում քաղաքացիների ակցիայի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների և իր` Իջևան մեկնելու պատճառների մասին՝ նշելով, որ եղել է այնտեղ արյունահեղությունը կանխելու համար։

«Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասաց. «Ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»»,- պատմել է Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը ներկայացրել է նաև, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ուժ կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ:

«Նիկոլ Փաշինյանը, որ ասում է` սիրում եմ բոլորիդ, նա սուտ է ասում, նա ատում է բոլորին, նա սիրում է միայն իր պաշտոնը, իր իշխանությունը և նրա բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը պահելուն»,- ասել է Վանեցյանը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն