Հովիկ Աղազարյանը հաստատել է՝ ինքն է օգնել պատերազմի դաշտից փախչել Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը, ում հասցրել է Բերձոր, հետո իջեցրել մեքենայից

article-image

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի հնչեցրած մեղադրանքին, որ պատերազմի օրերին ինքը Արցախից փախցրել և Հայաստան է բերել Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը։

«Այսօր Ազատության հրապարակում ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը հայտարարել է, որ ես դիրքերից փախցրել եմ Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը:

Ես հազվադեպ եմ արձագանքում իմ հասցեին ուղղված տարաբնույթ հայտարարություններին, բայց սա այն դեպքն է, որ հաշվի առնելով Տարոն Տոնոյանի անցած ուղու նկատմամբ իմ խորին հարգանքը՝ չեմ կարող չարձագանքել:

Այո, հոկտեմբերի 2-ին ես եղել եմ Հադրութում, մասնավորապես՝ հոսպիտալում՝ իրեն փոխանցելու x կազմակերպության հավաքագրած բժշկական պարագաներ: Մնացած սննդամթերքն ու դեղորայքը պետք է տանեի այլ հասցեով: Հոսպիտալում եղած ժամանակահատվածում իր նշած անձնավորությունը, ում ես առաջին անգամ էի հանդիպում, ճանաչել է ինձ, կապվել Արարատի մարզի բնակիչներից մեկի հետ, ով ինձ զանգահարել է և խնդրել, որպեսզի օգնեմ նրան առողջական խնդիրների հետ կապված:

Ըստ իրեն՝ պայթել էր ստամոքսի խոցը: Նկատելով տվյալ անձնավորության ծանր հոգեբանական իրավիճակը՝ որոշեցի հասցնել նրան Ստեփանակերտի հոսպիտալ: Ճանապարհին նա խնդրեց, ոչ թե տանել իրեն Ստեփանակերտ, այլ Բերձոր և արդեն Բերձորում ինձ համար անակնկալ նա ասաց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և ստուգվել իրեն բուժող բժիշկների մոտ: Ես խնդրեցի ցույց տալ բժշկական ուղեգիրն ու զինվորական գրքույկը և պարզվեց, որ երկուսն էլ բացակայում էին: Այդ պահին ես նրան ասացի, որ դու դասալքության ճանապարհին ես, իջեցրի մեքենայից և հորդորեցի ներկայանալ զինվորական մարմիններին:

Այժմ պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ անձն իմ օգնությամբ չի հատել անցակետը և ես խոստանում եմ հետամուտ լինել այդ անձի հետ կապված դեպքի հետագա զարգացումների բացահայտմանը», - գրել է նա:

Այսօր Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը պատմել էր, որ հոկտեմբերի 2-ին Արցախում հանդիպել է Հովիկ Աղազարյանին։ «Հետն էլ մի հատ կասկով, թմբլիկ, եղբայրը Արարատի մարզպետարանում էր աշխատում, վերջում փախցրեց դասալիք շան տղուն, բերեց Երեւան։ Փաստերով եմ խոսում, թող կանչեն, պատասխանը տամ», - հայտնել էր Տոնոյանը՝ նշելով, որ մի քանի օր առաջ այդ նույն դասալիքը կառավարության դիմաց կանգնած պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն