(VIDEO) «Մենք որևէ հայտարարության դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք մեր արժանապատվությունը վերագտնելու համար». Նարեկ Սամսոնյան

article-image

Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ընդդիմության անելիքներին, հասարակության պայքարի իմաստին և այլ հրատապ հարցերի:

«Իշխանությունները փորձում են ամեն հնարավոր ձևով շեղել ընդդիմության պայքարը: Մեկ ասում են սա աթոռակռիվ է, մեկ Ռուսաստանում և մնացած տեղերում մարդկանց համոզում են, թե այս մարդիկ պայքարում են այս հայտարարության դեմ»,- նշել է Սամսոնյանը:

Անդրադառնալով մղվող պայքարի իմաստին Սամսոնյանը նշել է «Այս պայքարի իմաստը Նիկոլի վերացումն է այս երկրից, դավաճանին արժանի պատասխան տալն է: Այս պայքարի իմաստը Նիկոլ Փաշինյան սրիկային այս երկրից ռադ անելն է: Սա արժանապատվության հարց է դարձել»:

«Մենք պայքարում ենք այն բոլոր քաղաքական արհավիրքների դեմ, որը այս տականքը բերել է մեր երկրի գլխին: Մենք որևէ հայտարարության դեմ չենք պայքարում: Այս հայտարարությունը 2,5 տարվա արգասիքն է»,- ասել է Սամսոնյանը:

«Մենք պայքարում ենք մեր արժանապատվությունը վերագտնելու համար»,- նշել է Սամսոնյանը:

Սամսոնյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության կազմում կատարվող փոփոխություններին, ասել է. «Ով սատարում է Նիկոլ Փաշինյանին, սատարում է Շուշիի հանձնումը»:

«Նիկոլ Փաշինյանը ողջ պատմության մեջ մնալու է որպես մեր երկրի, մեր ազգի նկատմամբ թշնամի և դավաճան երևույթ: Հայաստանում չկա գեթ մեկ քաղաքական գործիչ, որը սատարում է Նիկոլ Փաշինյանին», - ասել է քաղաքագետը:

Սամսոնյանը նշել է, որ պատգամավորները վախից են սատարում Նիոլ Փաշինյանին և կոչ է արել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին վայր դնել մանդատը և հեռացնել Փաշինյանին վարչապետի պաշտոնից:

Սամսոնյանը, դիմելով ոստիկանությանը, հարցադրում է արել, թե ովքեր են չինական համազգեստով այն «ծառայողները», ովքեր նոյեմբերի 20-ին տեղի ունեցած քաղաքացիական ակցիաների ընթացքում բերման են ենթարկել ցուցարարներին: Նա նշել է, որ հիմնավոր կասկածներ ունի, որ այդ մարդիկ հանդիսանում են Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի անդամները՝ համոզմունք հայտնելով, որ քննությունը պետք է պարզի, թե ովքեր են չինական համազգեստով մարդիկ. «Ըստ օդում կախված լուրերի Խաչատուր Սուքիասյանի, Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի թիկնազորի անդամներից՝ որպես Նիկոլին համերաշխության նշան, տվել են այդ չինական ֆորմեքով տղերքին, որոնք դիմակներով, թրաշով ու առանձնակի դաժանությամբ բերման են ենթարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հանրապետության հրապարակից»,- ասել է Սամսոնյանը:

Սամսոնյանը խոսել է նաև Խաչատուր Սուքիասյանի այսպես ասած ֆեյքերի ֆաբրիկայի մասին, որը, ըստ օդում կախված լուրերի՝ աշխատում է Նիկոլ Փաշինյանի համար։

Սամսոնյանը նաև ներկայացրել է՝ ինչ սխեմայով է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում աշխատում Սամվել Ալեքսանյանի կողմից ստեղծված «ֆեյքերի ֆաբրիկան». «Սիթիի աշխատողների 98%-ը Սամվել Ալեքսանյանի կնոջ ստիպելով լայք է դնում Նիկոլի գրածներին և սկսում է անիծել Նիկոլին վատ բան ասողներին: Սամվել Ալեքսանյանը և Արտակ Սարգսյանը իրենց խանութների աշխատողներին ստիպում են, որ Նիկոլին լայքեն»,- ասել է Սամսոնյանը:

Սամսոնյանը նաև նշել է, որ ըստ իր տեղեկությունների «Վիվարո» ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը, որպես Նիկոլի հավատարիմ մարդ երկար տարիներ աշխատել է ՊՈԱԿ-ի հետ ֆեյքերի ընդհանուր ֆաբրիկա օգտագործելով:

Սամսոնյանը նշել է, որ ըստ օդում կախված լուրերի՝ «BetConstruct»-ում նստում են վերը նշված ֆեյք պահողները՝ հույս հայտնելով, որ ապագայում այս ամենը կբացահայտվի իրավապահ մարմինների կողմից։ 

«Այս մարդիկ ժամանակավոր են այս երկրում: Մեզ մնում է ընդամենը այս գործընթացին նայել, որպես գործընթաց և առանց հոգնելու անկոտրում ձևով մինչև վերջ տանել պրոցեսը: Սա պատերազմ է ընդդեմ Հայաստանի: Մենք պարտավոր ենք ներքին թշնամուն դուրս հանել մեր երկրի իշխանական աթոռներից»,- նշել է Սամսոնյանը:

«Դուք հանրահավաք գալով ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակել է Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն