Նիկոլի գրպանի օլիգարխը արդեն թող պատրաստի դատարանում իր ճառը. Զոհրաբյան

article-image

Երեկ Երեւանի տարբեր համայնքներում խաղաղ ցուցարարների բողոքի ակցիաները ցրում էին առանց զինվորական տարբերանշանի հագուստով դիմակավոր ինչ-որ անձինք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Չինական սվիտերներով դիմակավորները անհամաչափ ուժով քաշքշում էին խաղաղ ցուցարարներին։

Մամուլում տեղեկություններ կան, որ սույն դիմակավորները Նիկոլ Փաշինյանի գրպանի օլիգարխի թիկնազորից էին։

Որպես մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, դիմել եմ ՀՀ Ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին՝ տրամադրելու ինձ հստակ տեղեկություն՝ առանց ոստիկանական տարբերանշանի դիմակավոր անձանց վերաբերյալ։

Իսկ Նիկոլի գրպանի օլիգարխը արդեն թող պատրաստի դատարանում իր ճառը։

Առանձնապես շատ ժամանակ չունի»,- գրել է Զոհրաբյանը։

Աղբյուր՝ AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն