Պատգամավոր Վահագն Հովակիմյանը ստում է

article-image

Այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հարցազրույց է տվել «Ազատություն» Ռ/Կ-ին, որի ընթացքում հանդես է եկել սուտ հայտարարությամբ:

Հարցազրույցի ընթացքում Հովակիմյանն ասել է. «Հրայր Թովմասյանը նույնիսկ չի ասում, որ այդ ամենը չի եղել»:

«Ես մի հետաքրքիր բան ասեմ․ ուրեմն, նույնիսկ այդ լուրը, որը որ Ազգային ժողովի կայքում թվագրված է մարտի 2-ով, տեղադրվել է մարտի 5-ին, հասկանո՞ւմ եք, հետին թվով է այդ լուրը, Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը մարտի 2-ի՝ նույնիսկ դա է հետին թվով տեղադրված, չի եղել: Եվ դրանով է նաև պայմանավորված, որ լրատվամիջոցները, եթե դուք հիմի հետ գնաք և լրատվամիջոցների արխիվները թերթեք, կտեսնեք, որ մարտի 5-ին են լրատվամիջոցները այդ մասին, այսինքն՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկացրել: Նույն «Արմենպրես»-ը, որը որ պաշտոնական լրատվամիջոց է և, ըստ էության, պաշտոնական լրահոսը, կարելի է ասել, օնլայն է հրապարակում, այսինքն՝ երբ որ լինում է հայտարարարությունը, անմիջապես հրապարակում է, նույն «Արմենպրես»-ում մարտի 5-ին է դա թողարկվել: Ես համոզված եմ, որ նաև նախաքննությանը, էս խնդրով հաստատ իրենք զբաղված կլինեն և էդ փաստը իրենց մոտ արձանագրված կլինի, որովհետև դա դժվար չի՝ Ազգային ժողովի համակարգիչներով, այսինքն՝ էդ սերվերներով, ստուգել, տեսնել, թե լուրը երբ է տեղադրվել կայքում: Այսինքն՝ ամսի 5-ին ամսի 2-ի ամսաթվով հայտարարություն է հրապարակվել: Ուզում եմ ասել՝ էստեղ ամեն ինչ արվել է հետին թվով հիմքեր ստեղծելու համար, որպեսզի ստացվի, թե իբր թե էն քառօրյայի օրը եղել է էդ հայտարարությունը»,-հավելել է պատգամավորը:

AntiFake.am-ը փնտրեց քննարկվող հայտարարությունը Google որոնողական համակարգում: Google-ը Արա Բաբլոյանի՝ ԱԺ կայքում տեղադրված հայտարարությունն ինդեքսավորել է հենց մարտի 2-ով: Սա նշանակում է, որ ԱԺ կայքում պարոն Բաբլոյանի հայտարարությունը դրվել է հենց մարտի 2-ին:

Իսկ թե ինչու է հանրությանը մոլորեցնում «Իմ քայլ»-ի պատգամավորը, թերևս հասկանալի է: Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղեկալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքն այնքան հիմնազուրկ է, որ իրավապահներին «օգնության» են հասել իշխանական պատագամավորները՝ կատարվածի սեփական վարկածն ու ակնհայտ կեղծ տվայլներ փոխանցելով:

 

Հեղինակ` Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն