Որո՞նք են Ստյոպա Սաֆարյանի «ցանկալի» ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են իր կազմակերպած քննարկումը

article-image

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ), որն իր նպատակը հռչակել է «մարդու իրավունքների, քաղաքական ազատության և ազատ շուկայի վրա խարսխված Հայաստանի արտաքին ու ներքին ինքնիշխան քաղաքականությունների վերլուծությունը», ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել այսօր՝ հոկտեմբերի 29-ին կազմակերպվելիք հանրային միջոցառման վերաբերյալ, որի նախաբանով արգելել է մի շարք լրատվամիջոցների ներկա գտնվել միջոցառմանը և լուսաբանել այն։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«ԱԶԴԱԳԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից։ (…)»:

Հայտարարությունն իր ֆեյբուքյան էջում տեղադրել է նաև ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։ Այն մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, քանի որ իրեն մարդու իրավունքների ջատագով հորջորջող կառույցն իր ղեկավարի հետ միասին սահմանափակել է լրատվական գործունեություն իրականացնողների հանրային միջոցառումը լուսաբանելու իրավունքը։

Այդ ամենին կրկին արձագանքել է Սաֆարյանը՝ նշելով. «...Իմ մասնավոր տարածքում, իմ անձնական միջոցառմանը ում ուզեմ, նրան էլ կանչելու եմ: Ում չեմ ցանկանում տեսնել, ոտք չի դնելու: Ինչպես ընդունված է աշխարհի բոլոր հետազոտական կենտրոններում, նման միջոցառումներին կարող են մասնակցել միայն ՀՐԱՎԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ու դա մամուլի ազատության հետ կապ չունի: Մնացածները կարող են վերահեռարձակել Առաջին լրատվականի եթերը, եթե ուզում են: Մենք մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի գործիքներին ու շարասյուներին մեր տուն չենք թողնում ու չենք թողնելու. դա մեր սուրբ իրավունքն ու պարտականությունն է: Մենք 5-րդ շարասյուների համար 1 միլիմնետր անգամ չունենք: Մեր մեդիագործընկերները մեր գլխին տեղ ունեն»:

Այսօր ժամը 12:00-ից քննարկումը մեկնարկել է, որը լուսաբանել են հետևյալ լրատվամիջոցները.

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Ստյոպա Սաֆարյանի «ցանկալի» լրատվականներն են վերը նշված հայտնի և անհայտ ԶԼՄ-ները, որոնք էլ «արտոնություն» են ստացել լուսաբանելու հանրային միջոցառումը։

Նշենք, որ մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն` քննարկմանը հրավիրված բանախոսներից 2-ը՝ Անահիտ Բախշյանը և Արամ Սարգսյանը բոյկոտել են Սաֆարյանի կազմակերպած քննարկումը՝ վերջինիս կողմից լրատվակնների մուտքն արգելելու համար։

Նկատենք նաև, որ Սաֆարյանի կողմից քննարկումը լուսաբանելն արգելվել է այն լրատվականներին, որոնք շատ հաճախ թիրախավորվում են իշխանությունների կողմից և ենթարկվում ճնշումների՝ իշխանությունների քիմքին ոչ հաճո հրապարակումների համար։

Ստյոպա Սաֆարյանն իր այս քայլով հերթական անգամ ապացուցում է, որ իշխանությունների նվիրյալն ու անձնական քարոզչական միջոցն է՝ անգամ լրատվականների հետ հարաբերություններում։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն