Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով ՌԴ-ում է. «Mediaport»

article-image

«Mediaport» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով ՌԴ-ում է:

«Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է ազատվել Հարությունյանից և Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին։ Արայիկ Հարությունյանն էլ հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ՝ շտապել է ՌԴ՝ կանխելու  իր հնարավոր պաշտոնանկությունը։ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում օգնություն է խնդրում ռուսական կողմից՝ համոզելով, որ  ՌԴ-ի հետ խնդիրներ ունեցող Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալը առաջին հերթին վատ է լինելու Ռուսաստանի համար։

Արցախի նախագահը ՌԴ-ում  մնալու է մինչև նոյեմբերի 25-ը։

Արցախի նախագահի գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ առանց ամսաթիվ նշելու հայտնելով, թե Արայիկ Հարությունյանն Ասկերանում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել։

Mediaport-ի աղբյուրը պնդում է, որ խոհրդակցությունը կայացել է օրեր առաջ և հաղորդագրությունը միտումնավոր է այսօր տարածվել Արցախի նախագահի՝ ՌԴ գաղտնի այցի մասին հանրությանը չհայտնելու և լուրի արտահոսքի դեպքում չարամտորեն մոլորեցնելու համար։

Մեր աղբյուրը պնդում է, որ Արցախի նախագահն այս պահին Մոսկվայում է։

Ապացույցներն՝ առաջիկայում»։

Աղբյուր՝ «Mediaport»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն