Ադրբեջանի զինված ուժերը, հակառակ համաձայնագրի, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. «Mediaport»

article-image

«Mediaport» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, հակառակ համաձայնագրի, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը։

«Այս մասին Wargonzo-ին հայտնում են գյուղի բնակիչները:

Բերդաշենը գտնվում է Մարտունու շրջանում, որի վեց գյուղերը, համաձայն ստորագրված փաստաթղթի, պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Սակայն Բերդաշենը այս ցուցակում չկա, ուստի Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հակասում են Արցախում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններին:
Ներկայումս Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում կանխել ադրբեջանցիների մուտքն իրենց տարածքներ»,- գրել է ալիքը։

Աղբյուր՝ «Mediaport»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն